69 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

06.12.2017
Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում՝ Հայաստանում «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի իրականացման հարցերի շուրջ:

Այն նախաձեռնել է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, Երևանի Օրհուս կենտրոնի և «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ հետ համագործակցությամբ՝ կարևորելով Օրհուսի կոնվենցիայի իրականացումը, դրա Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի մասին արձանագրության ու Գենետիկորեն Ձևափոխված Օրգանիզմների վերաբերյալ ուղղման Հայաստանի կողմից վավերացումը, ՀԿ-ների կողմից կոնվենցիայի իրականացման առնչությամբ բարձրացված հարցերն ու հետաքրքրությունը:

Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը՝ գրելով info@aarhus.am կամ pamc.ngo@gmail.com էլ.փոստի հասցեներով, կամ զանգահարելով Երևանի Օրհուս կենտրոն՝ 011 81 85 93:

Շնորհակալ ենք հետաքրքրության համար: