242 view

Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցության խթանման նոր գործիք

27.10.2017

Սեպտեմբերի 11-13-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում կայացած Օրհուսի կոնվենցիայի կողմերի 6-րդ հանդիպանը Կողմերը, ի թիվս այլ որոշումների, ընդունեցին նաև Որոշումների կայացմանը հանրության արդյունավետ մասնակցությունը խթանելու վերաբերյալ VI / 2 որոշման նախագիծը:

Վկայակոչելով Օրհուսի Կոնվենցիայի 6-րդ, 7-րդ և 8-րդ դրույթները և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների միտումնավոր շրջակա միջավայրում և շուկայում տարածելու վերաբերյալ որոշումներին

հանրային մասնակցության մասին փոփոխված դրույթը, ինչպես նաև Որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցության վերաբերյալ EMP.II /1 և V/2 որոշումները, 2015-2020թթ. ռազմավարական ծրագրի և 2018-2021թթ. աշխատանքային ծրագրի վերաբերյալ որոշումները, ճանաչելով Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) հաջող իրականացման հարցում հանրության արդյունավետ մասնակցության կարևոր դերը` Կողմերի նստաշրջանին ընդունվեց նաև VI / 2 որոշումը:

Ի լրումն վերոնշյալի՝ այս փաստաթղթի ընդունման համար հիմք հանդիսացավ նաև այն, որ այսօր Կոնվենցիայի երկրորդ դրույթի մարտահրավերները շարունակում են մնալ անկատար ամբողջ տարածաշրջանում: Այդ մասին փաստում են կոնվենցիայի իրականացման ազգային զեկույցները, համապատասխանության կոմիտեի եզրակացությունները և որոշումների ընդունմանը հանրային մասնակցության վերաբերյալ Աշխատանքային խմբի եզրակացությունը:

Որոշում կայացնողներն ընդունեցին հանրության մասնակցության հարցերով զբաղվող Աշխատանքային խմբի կենսական դերը կառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության և այլ շահագրգիռ կողմերի միջև փորձի փոխանակման, առկա խնդիրների լուծման համար հնարավոր լավագույն փորձը բացահայտելու նպատակով ջանքերը մեկտեղելու գործում:

Նրանք ողջունեցին ազգային և ենթատարածաշրջանային մակարդակներում կարողությունների զարգացում իրականացնող կազմակերպությունների կողմից այս դրույթի խթանման գործողությունները, այդ թվում Օրհուս կենտրոնների աշխատանքը մի շարք երկրներում`որպես պլատֆորմներ, որոնք նպաստում են հանրության մասնակցությանը՝ բնապահպանական տեղեկատվության հասանելիության ապահովման, հանրային իրազեկության մակարդակի բարձրացման, շրջակա միջավայրի քաղաքականության, ծրագրերի և նախագծերի վերաբերյալ մասնակցային բանավեճի խթանման և հասարակության անդամներին իրենց իրավունքների իրականացմանն աջակցելու առումով:

Ընդգծվեց կոնվենցիայի երկրորդ դրույթի հետագա կատարելագործման անհրաժեշտությունը` նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում հասարակության առավել արդյունավետ մասնակցություն: Այս առումով նորից ու նորից կարևորվեց քարտուղարության աշխատանքը լավագույն փորձը, որոշումների կայացման գործընթացում հասարակության առավել արդյունավետ մասնակցության գործնական քայլերի վերաբերյալ տեղեկատվությունը կոնվենցիայի պրակտիկ տվյալների բազայի և այլ առցանց գործիքների միջոցով հնարավորինս հասանելի դարձնելու առումով:
Կարողությունների հզորացմամբ զբաղվող կազմակերպությունները հրավիրվեցին, որպես առաջնահերթություն, կենտրոնանալ ազգային մակարդակով վերապատրաստման ծրագրերի մշակման, ինչպես նաև ենթատարածաշրջանային մակարդակով պետական պաշտոնյաներին Կոնվենցիայի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներում ընդգրկված հանրային մասնակցության ընթացակարգերի իրականացման առօրյա խնդիրներին ներգրավելու վրա:

Որոշման համաձայն Աշխատանքային խումբը պետք է հաշվի առնի ռեսուրսների առկայությունը, մասնավորապես՝ համապատասխանության կոմիտեի եզրակացությունները, այլ համապատասխան գնահատականները և հանրության կողմից ձեռք բերված փորձը՝ շարունակելով ամրապնդել Կոնվենցիայի դրույթները հասարակության մասնակցության վերաբերյալ, ուշադրություն դարձնելով հետևյալ տարրերի վրա.
o Հավաքագրել տեղեկատվություն Մաստրիխտյան հանձնարարականների կիրառման առումով Կողմերի և շահագրգիռ կողմերի ձեռք բերած փորձի վերաբերյալ,
o Հետևել Օրհուսի առցանց պրակտիկ տվյալների բազայի միջոցով որոշումների կայացման գործընթացում արդյունավետ հանրային մասնակցության պրակտիկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և տարածման ուղեցույցին,
o Բացահայտել հասարակության առավել արդյունավետ մասնակցության նորագույն պրակտիկան, որը չի պահանջում ֆինանսական կամ մարդկային լրացուցիչ ռեսուրսների ներդրում պետական մարմինների կողմից,
o Ազգային, ենթատարածաշրջանային և տեղական մակարդակներում Կոնվենցիայի շրջանակներում որոշումների կայացման բոլոր տեսակի գործընթացներում արդյունավետ հանրային մասնակցություն ձևավորելու հիմնական դժվարությունների բացահայտում, մասնավորապես այնպիսի համակարգային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են.
(i) իմաստավորված և վաղաժամ հանրային մասնակցություն,
(ii) բոլոր համապատասխան փաստաթղթերի հասանելիություն հանրության համար,
(iii) արդյունավետ ծանուցում և հանրության մասնակցության ժամանակացույց,
(iv) խոցելի և մեկուսացված խմբերի մասնակցություն,
(v) խախտումների մասին հաղորդող անձանց, շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստների և Կոնվենցիայի դրույթներին համապատասխան իրենց իրավունքները կիրարկող այլ անձանց պաշտպանություն,
(vi) վերջնական որոշումների մեջ հանրության մեկնաբանությունների առավել լիարժեքորեն ընդունման ապահովում և տեղեկատվության տրամադրում, թե ինչպես են հանրության մեկնաբանությունները հաշվի առնվել այդ որոշումներում:

o Համապատասխան գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցելով՝ շարունակել զբաղվել կլիմայի փոփոխության վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին հասարակության մասնակցության հարցերով համապատասխանաբար հետևյալ թեմաների առնչությամբ.
(i) հանքարդյունաբերության ոլորտում որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցություն,
(ii) քիմիական նյութեր,
(iii) նոր տեխնոլոգիաներ (օրինակ՝ նանոտեխնոլոգիա),
(iv) արտադրանքի վերաբերյալ որոշումների կայացման գործընթաց,
(v) էներգետիկայի վերաբերյալ հարցեր:

Եվ վերջում որոշման մեջ պահանջ է ներկայացվում Կողմերի աշխատանքային խմբին՝ իր առաջիկա հանդիպումներից մեկում թեմատիկ հանդիպում անցկացնել որոշումների կայացման գործընթացում հանրության արդյունավետ մասնակցության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն ընձեռվի Կողմերին, ստորագրողներին և շահագրգիռ այլ կողմերին հատուկ ուշադրություն դարձնել այս հարցերի վերաբերյալ փորձի փոխանակմանը:

Որոշումն ամբողջությամբ հասանելի է ռուսերեն ու անգլերեն լեզուներով. http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop6/Russian/ECE_MP.PP_2017_9_R.pdf .
(Անգլերենի համատ մուտք գործեք կայքի անգլերեն բաժին):

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Սույն նյութը պատրաստվել է «Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: