257 view

Օրհուսի կոնվենցիան և դրա կիրառումը տեղական մակարդակում. Կապան

23.10.2017

Հոկտեմբերի 20-ին, Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի (ՀԱՊՀ) Կապանի մասնաճյուղում կազմակերպվեց սեմինար « Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողի կողմից: Ծրագիրն իրկանացվում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ «Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոն» ՀԿ աջակցությամբ:
Ողջյունի խոսքով հանդես եկավ «Տեխնոլոգիաների և ճյուղային տնտեսագիտության» ֆակուլտետի

դեկան Անիկ Եղիազարյանը՝ ներկայացնելով հանդիպման ու թեմայի կարևորությունը:

Ողջյունելով մասնակից դասախոսներին և ուսանողներին՝ Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց սեպտեմբերի 10-ից 15-ը Մոնտենեգրոյում կայացած Օրհուսի կոնվենցիայի կողմերի հերթական՝ 6-րդ հանդիպման աշխատանքներին, շրջակա միջավայրին առնչվող տեղեկատվության մատչելիության և որոշումների կայացմանը հանրության մասնակցության ապահովման վերաբերյալ Հայաստանին ուղղված առաջարկներին:

Այնուհետև ներկայացրեց «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» -ի կողմից պատրաստված «Հանրության արդյունավետ մասնակցություն շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը» շնորհանդեսը՝ շեշտը դնելով տեղական մակարդակում իրազեկ հասարակության մասնակցության կարևորության վրա: Մասնակիցներին ներկայացվեց նաև Կապանի Օրհուս կենտրոնի ձեռքբերումբերները, որոնք արձանագրվել են Օրհուսի կոնվենցիայոն որպես գործիք կիրառելով.

• Կապանի մերձակայքում նոր աղբավայրի փակումը,
• Կապանի կենտրոնում մանկական զբոսայգու կից տարածքում 27 ավտոտնակների կառուցման որոշման չեղարկումը,
• Կապան-Մեղրի ճանապարհի նախագծի փոփոխությունը, որը նախնական տարբերակով պետք է անցներ «Մթնաձոր» կուսական անտառով` հատուկ պահպանվող տարածքով,
• «Շահումյանի» ոսկի բազմամետաղային հանքավայրի բաց եղանակով մշակման դեմ հանրության դիրքորոշման կարևորումը, որի արդյունքում ձեռնարկությունը հրաժարվեց բաց եղանակով շահագործման ծրագրից և ներկայումս հանքը շահագործվում է ստորգետնյա եղանակով և այլն:

Այս օրինակները ուսանողների համոզեցին Օրհուսի կոնվենցիայով իրենց տրված իրավունքները կիրառելու պրակտիկ հնարավորությունը, որ պետք է լինել ավելի տեղեկացված և ավելի ակտիվ տարածաշրջանում բնապահպանական խնդիրների առնչությամբ որոշումների կայացման գործընթացում:

Հարց ու պատասխանի ընթացքում քննարկցվեցին կոնվենցիային ազգային օրենսդրության անհամապատասխանության հարցերը, հանրության իրական մասնակցության և գործնականում արդարադատության մատչելիության ապահովման խոչընդոտները:

Համալսարանի դասախոսներից Մարտին Գալստյանը, շնորհակալություն հայտնելով սեմինարի համար, կոչ արեց ուսանողներին լինել ակտիվ իրենց իրավունքների պաշտպանության գործում:
Աշոտ Ավագյան

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Նյութի բովանդակությունը, դրանում արտահայտված տեսակետները և կարծիքները պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: