294 view
Օրհուսի կոնվենցիայի ներքո տեղեկատվության մատչելիության ապահովման մասին VI/1 որոշման նախագիծ

12.10.2017

Aarhus_prtr1«Շրջակա մկիջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, հանրության մասնակցության ու արդարադատըության մատչելիության մասին» Օրհուսի կոնցվենցիայի կողմերի 6-րդ հանդիպմանը քարտուղարության կողմից ներկայացվել է տեղեկատվության արդյունավետ հասանելիության ապահովման մի նոր փաստաթուղթ, որում ներկայացված են առաջարկություններ և հանձնարարություններ միտված կոնվենցիայի նպատակների իրականացմանը: Այս փաստաթղթի պատրաստման և Կողմերի հանդիպմանը ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Աշխատանքային խմբի 20-րդ հանդիպմանն ընդունված որոշումը:

Նախագիծը 2016թ սեմպեմբերի 27-ից նոյեմբերի 7-ը հասանելի է եղել առաջարկությունների և դիտողությունների ներկայացման համար: Արդեն 2017թ. արպրիլի աշխատանքային խումբն իր 21-րդ հանդիպմանը հաստատել է նախագծի լրամշակված տարբերակը և խնդրել քարտուղարությանը ներկայացնել այն Կողմերի հանդիպման դատին:

Այս փաստաթուղթը պատրաստվել է հաշվի առնելով մի շարք ներքոնշյալ և այլ հանգամանքներ, մասնավորապես՝

o վկայակոչելով Օրհուսի կոնվենցիայի 4 և 5-րդ հոդվածները, այլ համապատասխան դրույթներ, ինչպես նաև տեղեկատվական էլեկտրոնային միջոցների և տեղեկատվական-կոորդինացիոն մեխանիզմի վերաբերյալ աշխատանքային խմբի I/6, II/3 и III/2 որոշումները, տեղեկատվության հասանելիության IV/1 և V/1 որոշումները, 2015–2020թ.թ. V/5 ռազմավարական պլանը և 2018–2021թ.թ. VI/5 աշխատանքային պլանը,

o ընդունելով, որ հանրության համար շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը ունի չափազանց կարևոր նշանակություն կայուն զարգացման նպատակների հաջող իրականացման առումով և անմիջականորեն խաչվում է կայուն զարգացման 16-րդ նպատակի հետ,

o հաշվի առնելով հաղորդակցային ժամանակակից էլեկտրոնային միջոցների լիովին կիրառման անհրաժեշտությունը կոնվենցիայի տեղեկատվական կոմպոնենտի իրականացման գործում,

o հաշվի առնելով, որ ըստ կոնվենցիայի իրականացման մասին ազգային զեկույցների, կոնվենցիայի այս հիմնասյան բազմակողմանի իրականացման, հանրության համար թափանցիկ և արդյունավետ ձևով տեղեկատվության հասանելիության ապահովման մարտահրավերները շարունակում են արդիական մնալ ամբողջ տարածաշրջանում:

Հաշվի է առնվել նաև շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության լայն տարածումը և աշխարհաքաղաքական, վիճակագրական, հիդրոօդերևութաբանական, մշտադիտարկման, առողջության պահպանության մասին և այլ համապատասխան տեղեկատվության ապահովման փոխկապվածությունը:

Փաստաթղթում ողջունվում են կողմերի ու կոնվենցիան ստորագրողների, գործընկերների ու այլ շահագրգիռ կառույցների կողմից շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ գործողությունները, այդ թվում ՝ ազգային մակարդակում էլէկտրոնային կառավարման համակարգերի կիրառումը, տեղեկատվության թափանցիկության ապահովումը, համաեվրոպական տարածաշրջանում մեկ միասնական տեղեկատվական համակարգի ներդրումն ու այլ նմանատիպ նախաձեռնություններ:

Ողջունվում է կոնվենցիայի կողմերի ու գործընկերների ջանքերը վսահելի աղբյուրներից տեղեկատվության հավաքագրման համացանցային մեկ միասնական տեղեկատվական աղբյուրների ստեղծումը՝ որպես հանրամատչելի միջոց:

Փաստաթղթում կոչ է արվում ակտիվացնել տեղեկատվության հասանելիության կոմպոնենտն ազգային մակարդակում՝ մասնավորապես ապահովելով շրջակա միջավայրի որակի, վտանգավոր նյութերի արտանետումների ու թափոնների վերաբերյալ, կոնվենցիային համապատասխան շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի մասին տեղեկատվության ապահովումը:
Առաջարկում է միջոցներ ձեռնարկել, ըստ անհրաժեշտության, իրատեսական ժամանակահատվածում, մշտապես թարմացվող, ճշգրիտ և գործառնական էկոլոգիական տեղեկատվության հասանելիությունը և նպաստել դրա համատեղ կիրառմանը և հասանելիությանը օգտագերերի կարիքները բավարարող ձևաչափերով:

Կարևորվում է, որ կողմերն ապահովեն տեղեկատվությունն այն մասին, թե որքան ընդգրկուն է էկոլոգիական տեղեկատվություն ասվածը, պատրաստել այդ տեղեկատվությանը վերաբերող իրավական ու ռազմավարական փաստաթղթղեր՝ ներգրավելով համապատասխան մասնագետների:

Հստակ սահմանել սահմանափակումները, անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել հստակ և կանխատեսելի իրավական դաշտի ստեղծման համար, որպեսզի բացառություններն ու արտանետումների մասին տեղեկատվության թափանցիկությունը սահմանվեն օրենքով:

Փաստաթղթում խորհորդ է տրվում հատուկ ուշադրություն դարձնել Կողմերի երկրրոդ հանդիպմանն ընդունված II/3 փաստաթղթում նախանշված առաջարկությունների թարմացումներին (http://www.unece.org/fileadmin/DAM/env/documents/2005/pp/ece/ece.mp.pp.2005.2.add.4.r.pdf ) և առաջնորդվել դրանցով:

Կարևորվում է նաև տեղեկատվության ու փորձի փոխանակումը, հանրության համար շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության և ընդլայնման նպատակով, հատկապես՝ ապահովելով իրազեկողների, էկո-ակտիվիստների ու այլ անձանց իրավական պաշտպանվածությունը կոնվենցիայի ներքո իրենց իրավունքների իրացման ժամանակ, երբ նրանք հանրությանը տրամադրում են իրենց առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող կենսական նշանակություն ունեցող տեղեկատվություն: Այստեղ առանձնակի նշվում է սննդամթերքի, ԳՁՕ-ներին վերաբերող, շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացմանը հանրության մասնակցության գործընթացների մասին պատշաճ իրազեկումը:

Որոշումը հասանելի է ռուսերեն ու անգլերեն լեզուներով.

http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/mop6/Russian/ECE_MP.PP_2017_8_R.pdf .
(Անգլերենի համատ մուտք գործեք կայքի անգլերեն բաժին):

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

«Սույն նյութը պատրաստվել է «Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի աջակցության շնորհիվ: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները հնարավոր է, որ չհամընկնեն Ա.Դ.Սախարովի անվան ՄԻՊ հայկական կենտրոնի տեսակետերի հետ»: