584 view

Դասընթացի հրավեր. Օրհուսի կոնվենցիայի ու հարակից փաստաթղթերի ճանաչում և կիրառում

 

29.09.2017
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունը
քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին, շրջակա միջավայրի պահպանության հարցերով հետաքրքրված ակտիվ քաղաքացիներին, լրագրողներին և ուսանողներին հրավիրում է մասնակցելու կարողությունների զարգացման դասընթացի՝
«Օրհուսի կոնվենցիայի ու հարակից փաստաթղթերի ճանաչում և կիրառում» թեմայով:

Դասընթացը կիրականացվի «Օրհուսի կոնվենցիայի իրականացման մասին իրազեկության մակարդակի բարձրացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, Երևանի Օրհուս կենտրոնի հետ համագործակցությամբ, «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ ֆինանսական աջակցությամբ:

Դասընթացը կտևի երկու օր՝ հոկտեմբերի 6-7-ը, Երևանի Օրհուս կենտրոնում (Չարենց 46):

Դասընթացին կարող են մասնակցել հետաքրքրված անձիք Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից (յուրաքանչյուր մարզից 1-2 ներկայացուցիչ, Երևանից՝ 3 ): Նախապատվությունը կտրվի Օրհուսի կոնվենցիայի մասին նախնական գիտելիքներ ունեցողներին:

Ճանապարհածախսը և սնունդը դասընթացի ընթացքում հոգում է կազմակերպությունը:

Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել մինչև հոկտեմբերի 4-ը հետևյալ
հղումով՝

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 093 991212 հեռախոսահամարով: