591 view
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԷԿՈ-ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՕՐՀՈՒՍԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՐԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ինչպես ներկայացվեց Օրհուսի կոնվենցիայի և ԱԱՏՌ Արձանագրության Կողմերի համատեղ բարձր մակարդակի հանդիպմանը
Բուդվա, Մոնտենեգրո, հինգշաբթի, սեպտեմբերի 14, 2017
Ոչ պաշտոնական թարգմանություն

22.09.2017

yerevan_22_09_1Եվրոպական էկո-ֆորումը ցանկանում է արտահայտել իր խորը մտահոգությունն Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության Կոմիտեի եզրակացությանը Եվրոպական Միության պատասխանի առնչությամբ, գտնելով, որ ԵՄ-ն չի համապատասխանում Կոնվենցիային ԵՄ-ի մակարդակով արդարադատության մատչելիության ապահովման ձախողման պատճառով:

ԵՄ-ն Մոնտենեգրո է եկել մի առաջարկով, որ չկատարման այս որոշման առնչությամբ Կողմերի Հանդիպումը պետք է վերջ դնի երկարատև պրակտիկային, ըստ որի Կոմիտեի կողմից անհամապատասխանության հայտնաբերումը հաստատված է Կողմերի Հանդիպման կողմից, փոխարենը առաջարկվում է, որ Կողմերի Հանդիպումը միայն «ի նկատի առնի» այս եզրակացությունը:

Առաջարկվել է նպաստել ԵՄ անհամապատասխանության որոշման նախագծում թուլացող փոփոխություններին, հատկապես Կոմիտեի կողմից առաջարկված գործողություններին և Բյուրոյի որոշման մեջ միայն պետք է լինի «հաշվի է առնվել» ԵՄ-ի կողմից, և որ առաջարկները չպետք է բացահայտորեն անդրադառնան ակնհայտ խնդիրներին կապված ԵՄ Արդարադատության դատարանի իրավասության հետ: Այն ընդունել է այս դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով, Եվրամիության Խորհրդի միջոցով, դիտավորյալ թողնելով մի քիչ ճկունություն լսելու և հարմապատասխանեցնելու իր դիրքորոշումը՝ ի պատասխան մյուս Կողմերի դիրքորոշումների: Այստեղ Բուդվայում պարզ է դարձել, որ սահմանափակ ճկունությունը արդյունավետորեն հավասարվել է զրոյի, և խնդիրը սրանում էր՝ «վերցրեք դա կամ թողեք»:

Կեղծավորությունը ԵՄ-ի դիրքորոշման ակնհայտ է: 2002թ.-ին Համապատասխանության մեխանիզմի ստեղծման պահից ոչ անհամապատասխանության յուրաքանչյուր հայտնություն հաստատվել է Կողմերի Հանդիպման կողմից` ԵՄ-ի լիակատար աջակցությամբ: Սա հասկանալի է, հաշվի առնելով, որ այս հարգված համապատասխանության վերանայման մարմնի անդամները ընտրվում են հենց Կողմերի Հանդիպման կողմից, կրկին անգամ ԵՄ աջակցությամբ, որը բնորոշվել է, որպես «բարձր բարոյական բնույթի և ճանաչված իրավասություն ունեցող անձինք»: Միայն հիմա, երբ անհամապատասխանությունը վերաբերում է իրեն ԵՄ-ին, Եվրամիությունը տեսել է, որ կկարողանա վիճարկել կոմիտեի արդյունքը:

Իրավական հիմնավորումը, որ Եվրահանձնաժողովիը տրամադրել է արդարացնելու ԵՄ դիրքորոշումը, զարմանալիորեն թերի է՝ անտեսելով միջազգային իրավունքի որոշ հիմնական սկզբունքները և նույնիսկ ենթադրելով, որ ԵՄ-ն չի կարող ենթարկվել միջազգային իրավունքին: Այն մոլորեցնողորեն շարունակում է պնդել, որ Կոմիտեի եզրակացությունները ենթադրում են, որ Եվրամիության պայմանագրերում փոփոխություն կպահանջվի, և նույնիսկ այդ բանից հետո Կոմիտեն պարզաբանել է, որ հարցը դրանում չէ:

Երեկ միայն Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հանդես է եկել Եվրամիության իր ամենամյա ուղերձով, որում կարևորել է օրենքի գերակայությունը, որպես երեք սկզբունքներից մեկը, որը պետք է խարսխի Եվրամիությանը:

Հեգնանքը չէր կարող ավելի մեծ լինել: Այստեղ Բուդվաայում, ԵՄ-ն ցույց է տվել օրենքի գերակայության հանդեպ հարգանքի անհանգստությունը: Այստեղ Բուդվայում, ԵՄ-ն ցույց է տվել մտահոգիչ հարգանքի բացակայությունը օրենքի գերակայության հանդեպ:

Մենք ողջունում ենք այն փաստը, որ Կոնվենցիայի մյուս Կողմերը ընտրել են «թողնել այն» տարբերակը: Չնայած, որ ցավալի է, որ այս հարցի հետագա քննարկումը Կողմերի Հանդիպման կողմից պետք է ևս չորս տարի սպասի, ինչը վատ նախադեպ է սահմանում, ավելի վատ նախադեպ կլիներ, եթե ընդունվեր ԵՄ առաջարկը:

Սա կարող է լրջորեն և մշտապես թուլացնել համապատասխանության մեխանիզմը և դրանով իսկ Կոնվենցիան, որը վնասակար ազդեցություն է թողնում ամբողջ տարածաշրջանում, և ակնհայտորեն հակասում է Եվրամիության ժողովրդավարության չեմպիոն լինելու հայտին: Բացի դրանից, բոլոր Կողմերը համաձայնեցին ձգտել կոնսենսուսի և ձեռնպահ մնալ (մասնավորապես Եվրամիությանը) քվեարկության անցկացնելուց, պահպանվեց ՄԱԿ-ի համագործակցության ոգին:

Համապատասխանության մեխանիզմի ամբողջականությունը եղել է առնվազն մինչ օրս պահպանված: Կողմերի Հանդիպման որոշմամբ, կամ առանց դրա, կոմիտեի եզրակացությունը, որ ԵՄ-ն անհամապատասխանության մեջ է գտնվում, անփոփոխ է ողջ աշխարհի համար:

Չնայած Կոնվենցիայի համար վատ շաբաթ էր, այն նաև նվաստացուցիչ շաբաթ էր ԵՄ-ի համար: Ոչ մի այլ Կողմ կամ շահագրգիռ կողմ չի խոսել ի աջակցություն ԵՄ դիրքորոշմանը, չնայած ԵՄ-ն զգալի քաղաքական և տնտեսական ազդեցությանը տարածաշրջանում և բոլորը, ովքեր խոսել են, դեմ են եղել:

Եվրոպական Հանձնաժողովի դերը հատուկ ափսոսանք է առաջացրել, որն ի սկզբանե առաջարկել էր բացահայտորեն մերժել անհամապատասխանության եզրակացությունը՝ ակնհայտ փորձելով հերքել ՀԿ-ների հնարավորությունը վիճարկելու իր որոշումները դատարանների առջև՝ այն նույն հնարավորությունները, որոնք նա ընդունում է, որ պետք է գոյություն ունենան անդամ պետությունների մակարդակով:

Մենք գիտակցում ենք, որ արդյունքը կարող էր նույնիսկ ավելի վատ լինել, օրինակ, եթե Հանձնաժողովի նախնական առաջարկն ընդունվեր եզրակացությունների մերժման դեպքում, կամ եթե Եվրամիությունը փորձեր դիրքորոշման միջոցով ստիպել պահանջել քվեարկել:

Եվ մենք ողջունում ենք բոլոր այն Կողմերին և Եվրամիության շրջանակներում գտնվող կազմակերպություններին, որոնց ջանքերը կանխել են մինչև իսկ ավելի վատ արդյունքները, նույնիսկ եթե ԵՄ-ի ներքին որոշումների կայացման գործընթացների ոչ թափանցիկ բնույթի պատճառով մենք չենք կարող իմանալ, թե որոնք են դրանք և չենք կարող ուղղակի շնորհակալություն հայտնել: Այս խեղաթյուրումը ուշադրություն հրավիրեց ԵՄ ներքին որոշումների կայացման գործընթացներին:

Հատկանշական է, որ Եվրամիության անդամ պետությունները Կոնվենցիայի միակ Կողմերն են, որոնց առանձին դիրքորոշումները Կողմերի Հանդիպման բանակցությունների ընթացքում հանրային չեն:
Այն փաստը, որ ԵՄ ներքին որոշումների կայացման գործընթացը նշանակում է, որ տեսականորեն Եվրամիության մի քանի անդամ պետություններ Հանձնաժողովի հետ կարող են արդյունավետ կերպով սահմանել Եվրամիության ամբողջ դիրքորոշումը, որոնք ներկայացնում են Կողմերի մեծամասնությունը, ձգտում են խաթարել ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացները Կոնվենցիայի մարմինների ներսում:

Այժմ մենք կոչ ենք անում ԵՄ-ին լսել Բուդվայից ստացված արձագանքը և արագորեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցները ԵՄ-ին համաձայնեցման բերելու համար:

Ակնհայտորեն, այն պետք է անհապաղ նախաձեռնի Օրհուսի կանոնակարգը վերանայելու գործընթացը, որը մինչ այժմ ԵՄ Արդարադատության դատարանի իրավասության հետ համատեղ արդյունավետ կերպով խոչընդոտել է ՀԿ-ներին, որոնք փնտրում են արդարության մատչելիություն շրջակա միջավայրի պաշտպանության բոլոր հարցերում Եվրամիության մակարդակով բացի փաստաթղթային գործերի մատչելիությունից: Միայն այն դեպքում, եթե դա արվի, ապա կխուսափի հետագա նվաստացումից, երբ Կողմերի Հանդիպումը վերսկսի իր աշխատանքները 2021 թվականին: