919 view
Օրհուսի կոնվենցիան հանրության էկո-իրավունքերի պաշտպանության հզոր գործիք

20.09.2017

20_09_1«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, «Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ աջակցությամբ իրականացնում է ենթադրամաշնորհային ծրագիր` միտված Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի մասին իրազեկության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի սկզբին նախատեսվում է կարողությունների զարգացման դասընթաց այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ ունեն որոշակի գիտելիքներ Օրհուսի կոնվենցիայի մասին, հետաքրքրված են և մտադիր են ի գործ դնել իրենց կարողությունները` հանուն ավելի մեծ թվով մարդկանց իրազեկության բարձրացման և Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացման աջակցության:

Կազմակերպության նախագահ Մարի Չաքրյանը տեղեկացրեց, որ ծրագրի նպատակը Հայաստանում Օրհուսի կոնվենցիայի իրականացմանը նպաստելու ուղղությամբ ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ, Օրհուս կենտրոնների միջոցով սկսված աշխատանքը շարունակելն է: «Ծրագրի շրջանակում մեր գործողություններն առավելապես ուղղված կլինեն կոնվենցիային առնչվող հատկապես նոր փաստաթղթերի ու որոշումների վերաբերյալ կառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության իրազեկության բարձրացմանը: Ինչպես նաև հասարակական վերահսկողության առնել ՀՀ օրենսդրության ու շրջակա միջավայրում տարվող գործողությունների համապատասխանությունը Օրհուսի կոնվենցիային»,- նշեց նա:

Այս նպատակով ծրագրի շրջանակում ուսումնասիրություններ կիրականացվեն Օրհուսի կոնվենցիան ազգային օրենսդրության մեջ արտացոլման ուղղությամբ կառավարության գործողությունները, կոնվենցիայի պահանջների պրակտիկ կիրառությունը, մասնավորապես Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի առաջարկների հիման վրա շրջակա միջավայրի վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվական գործիքների կիրառումը, ինչպես նաև ԱԱՏՌ արձանագրության վավերացման ուղղությամբ տարվող գործողությունները:

Ծրագրի նախաձեռնող խումբն ակնկալում է Բնապահպանության և Արդարադատության նախարարությունների հետ արդյունավետ համագործակցություն, որը կնպաստի կենվենցիայի իրականացմանը և բնապահպանության ոլորտում ժողովրդավարության ամրապնդմանը:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ