307 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

18.08.2017

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 30-ին ժամը 11:00-ին Երևանի Օրհուսի գրասենյակում՝ Երևան, Չարենցի փող. 46 հասցեում, տեղի կունենան «Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 ենթակայանի վերակառուցման» նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (1-ին հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Երևանի Օրհուսի կայքում՝ aarhus.am, կամ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ պաշտոնական կայքում՝ http://www.yccpp.com/