570 view
Թեև ՀՀ Վարչական դատարանը բավարարել է «Վայկ Մետալ» ընկերության հայցը, Գլաձորի հանքավայրը չի կարող շահագործվել առանց ՇՄԱԳ դրական եզրակացության

10.06.2017

SONY DSC Մայիսի 30-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և անվավեր է ճանաչել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ նախարարության մերժումը: Դատարանը հիմնավորել է, որ վիճարկվող որոշմամբ խախտվել է հայցվորի իրավունքը:

Վարչական դատարանի դատավոր Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ կայացված վճռի համաձայն ոչ միայն անվավեր է ճանաչվել մերժումը, այլև որոշվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից հօգուտ «Մայկ մետալ» ՍՊԸ-ի բռնագանձել 400 հազար դրամ՝ որպես պետական տուրքի փոխհատուցման գումար: Վճիռն ուժի մեջ է մտնելու հրապարակման պահից մեկ ամսից անց: Իրավաբան Նազելի Վարդանյանի պարզաբանմամբ դատարանը չի անդրադարձել հանքի լինել չլինելու հարցին, այլ զուտ վարչարարության ընթացքն է ուսումնասիրել, որում նախարարությունը թերացել է:

Թեև հայցի բավարարմանը, ընկերությունն իրավունք չունի շահագործել Գլաձորի հանքավայրը, իրավաբանի խոսքով ընկերությունը պետք է սկսի թույլտվության ստացման նոր գործընթաց: Ամեն դեպքում առանց Բնապահպանության նախարարության դրական եզրակացության ընկերությունը չի կարող նախատեսվող գործունեությունն իրականացնել, ինչը փաստում է ՇՄԱԳՓ մասին օրենքի 20-րդ հոդվածը՝ «Առանց փորձաքննական դրական եզրակացության արգելվում է հիմնադրութային փաստաթղթի ընդունումը կամ նախատեսվող գործունեության իրականացումը» (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենք):

Ընթացքի մեջ է մեկ այլ դատական պրոցես. «Վայկ մետալ» ՍՊԸ –ն, ծանր տեխնիկայի մուտքը հանքավայրի տարածք խոչընդոտելու համար, ընդդեմ Գլաձորի գյուղապետարանի դիմել է նաև Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան:

Ինչպես մայիսի 30-ին կայացած վերոնշյալ դատական նիստի, այնպես էլ Գլաձորի գյուղապետարանի դեմ ընկերության հայցի մասին մանրամասներին անդրադարձել է Էկոսֆերան՝
https://soundcloud.com/armradio/0x9cz5g1vz7u?utm_source=soundcloud&utm_campaign=share&utm_medium=facebook :

Այս դատական քաշքշուկների ընթացքում հնարավոր զարգացումները և ազդակիր համայնքներին իրենց էկոլոգիական իրավունքները պաշտպանելու համար անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հարցերը քննարկվել են Երևանի Օրհուս կենտրոնում:

Yerevan_08_06

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ