1,656 view
Գլաձորի հանքի շահագործման առնչությամբ Վարչական դատարանիորոշումը կհրապարակվի մայիսի 30-ին

19.05.2017

yerevan_19_05.1Մայիսի 16-ին ՀՀ վարչական դատարանում տեղի է ունեցել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի գործով դատական նիստը: Դատարանում «Վայկ Մետալ» ՍՊԸ շահերը ներկայացնող Արսեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ անհիմն են համարում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մերժումը` Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ և պահանջել անվավեր ճանաչել այն։

Ի դեպ ի սկզբանե հայց էր ներկայացվել ոչ միայն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, այլև վիճարկվել էր ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի ՇՄԱ հաշվետվությանը տրված բացասական եզրակացությունը: Հայցվորը հրաժարվել է բնապահպանության նախարարության դեմ ուղղված հայցապահանջից՝ համարելով, որ ԲՆ եզրակացությունը ոչ թե վարչական ակտ է, այլև՝ ապացույց:

Դատական նիստի մանրամասները Ազատություն ռադիոկայանի ու «Էկոլուր»-ի անդրադարձերում՝
https://www.azatutyun.am/a/28491501.html,
http://ecolur.org/hy/news/mining/court-trial-of-gladzor-mine-finished/9156/:

Մարի Չաքրյան
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ