1,634 view

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցը շարունակում է օրակարգային մնալ

19.05.2017
«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» (ՀԿՀԱԱՇՄ)ՀԿ–ը, մայիսի 16-ին, Երևանի Օրհուս կենտրոնում նախաձեռնել էր «Հանուն թույներից զերծ շրջակա միջավայրի՝տեղական մակարդակից մինչև համընդհանուր» ծրագրի մեկնարկային հանդիպումը:
Այն Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ 2015 թ.-ից իրականացնվող «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ-ներ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» լայնածավալ ծրագրի մի բաղադրիչն է:

1982 թ-ին ՀՀ-ում թունաքիմիկատների պահեստներից տարահանվել են 512 տ քանակությամբ 33 անուն թունաքիմիկատներ, որոնց 60 % -նարգելվածևԿՕԱ-ներիշարքինպատկանողթունաքիմիկատներեն՝ԴԴՏ (դիքլոր դիֆենիլ տրիքլոր էթան), ՀՔՑՀ (հեքսաքլոր ցիկլոհեքսան) ևայլն: Դրանք պահպանվում են ոչ անվտանգ պայմաններում, անգամ կիրառվում են մարդկանց կողմից և կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին ու հանրության առողջությանը:

Նմանատիպ նյութերի մի պահոց է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որի ուսումնասիրությամբ ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն զբաղվել է տարիներ շարունակ:Դեռ անցած տարի շահագրգիռ կողմերին տեղեկացվեց, որ այդ տարածքում առկա 1050 տԿՕԱ և այլ ժամկետանց թունաքիմիկատները ենթակա են տարհանման և ոչնչացման երկրից դուրս: Սակայն 1-ին կատեգորիայի վնասակար այդ թափոնների ժամանակավոր պահպանման համար ընտրվել է Հրազդան քաղաքից ոչ հեռու, Արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող մի տարածք, որի շուրջ թեժ քննարկումներ ծավալվեցին նաև այսօր:

Հրազդանի քաղաքապետի օգնական Անահիտ Գաբրիելյանը կրկին հիշեցրեց, որ տարածքը ընդամենը 800մ հեռավորության վրա է բնակելի տներից, որ այն բանուկ ու կենսունակ տարածք է, քանի որ հարևանությամբ առկա են գյուղատնտեսական սեփականաշնորհված հողեր, ամեն օր այդտեղով է անցնում նախիրը:

«Հրազդանն ամբողջությամբ թույն է, ՋԷԿ, ցեմենտի գործարան, կենցաղային թափոնների աղբավայր, չպետք է թույլ տանք ևս մեկ պայթյունավտանգ տարածք ստեղծել մեր մարզում»,- հավելեց նա:

ՄԱԶԾ ԳԷՖ վերոնշյալ ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը նշեց, որ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ առաջիկայում մեծ քննարկում կձեռնարկվի, որից հետո, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, վերջնական որոշում կկայացվի:

ԱԻՆ ներկայացուցիչ Ռուբեն Խամոյանը ևս շտապեց փարատել ներկաների մտահոգությունները՝ տեղեկացնելով, որ նոր պահեստարանը հատուկ վերապատրաստված անձնակազմով, հատուկ ռեժիմով, հատուկ կանոնակարգով ղեկավարվող կառույց է լինելու:

ՀԿՀԱԱՇՄՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը կոչ արեց զերծ մնալ էմոցիաներից, գտնել խելամիտ լուծում, քանի որ իրավիճակն ստիպում է դուրս հանել թունաքիմիկատները Նուբարաշենի սողանքավտանգ տարածքից: Առաջարկեց ստեղծել մասնագիտական խումբ, որը կհետևի անվտանգության լիարժեք ապահովմանը ծրագրի ամբողջ ընթացքում:

Հանուն թույներից զերծ շրջակա միջավայրի՝ տեղական մակարդակից մինչև համընդհանուր