114 view

«Պահպանենք օզոնային շերտը» թեմայով նկարչական մրցույթ

 

10.05.2017

ՀՀ ԲՆ Օզոնի ազգային կենտրոնը հայտարարում է «Պահպանենք օզոնային շերտը» թեմայով նկարչական մրցույթ 6-16 տարեկան երեխաների համար: Աշխատանքներն ընդունվում են մինչև ընթացիկ տարվա մայիսի 20-ը՝ ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային (JPEG, բարձր որակ) տարբերակներով: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ժյուրիի կողմից և հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրը, կհայտարարվեն հաղթողները: Լավագույնը ճանաչված 3 աշխատանքներով կթողարկվեն փազլներ, իսկ մասնակից բոլոր երեխաների համար կկազմակերպվի շրջայց Բնության պետական թանգարանում:
Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայանել հետևյալ հասցեներով՝
Փոստով ուղարկելու համար՝

Բնապահպանության նախարարություն, ՀՀ, ք. Երևան-0010, կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ:

Էլեկտրոնային փոստով ուղարկելու համար՝
info@armozone.am