65 view

«Ես ու բնության իմ անկյունը» լուսանկարչական մրցույթ

 

photo_10_05

10.05.2017

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպում են «Ես ու բնության իմ անկյունը» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդես: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի 12-16 տարեկան դպրոցականները։

Մրցույթին մասնակցող լուսանկարում պետք է պատկերված լինի հայտ ներկայացնող մասնակիցը՝ բնության իր սիրելի անկյունի ֆոնին։ Լուսանկարը կարող է լինել «սելֆի», կամ մասնակցին կարող է նկարել որևէ երկրորդ անձ:

Մրցույթը «Ես ու բնության իմ անկյունը» թեմայով կրթական արշավի առաջին փուլն է: Ընդհանուր արշավի նպատակն է նպաստել երիտասարդների էկոկրթությանն ու բնապահպանական խնդիրների վերաբերյալ նրանց տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։
Մրցույթի մանրամասներին ծանոթացեք այստեղ: