151 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

04.04.2017

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ներքին շուկայում ավանդական պոլիմերային փաթեթվածքների շրջանառության փուլային կրճատման նպատակով միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը» հաստատելու ՀՀ վարչապետի որոշման նախագծին նվիրված քննարկմանը:

Քննարկման նպատակն է պատրաստել և ուղարկել կառուցողական դիտարկումներ՝ կապված գործողությունների ծրագրի նախագծի հետ:

Քննարկումը տեղի կունենա ս.թ. ապրիլի 11-ին, ժամը՝ 16:00-ին, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտորնի հանդիպումների սրանում՝ նոր մասնաշենք, 3-րդ հարկ:

Գործողությունների ծրագրի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/139: Գործողությունների ժամանակացույցը կցված է :

Հ.գ. Սա մեր Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախագծերի հետ առընչություն չունի:

Հարգանքով՝
Ալեն Ամիրխանյան
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն