1,166 view
Ո՞վ կպաշտպանի մարդկանց էկոլոգիական իրավունքների պաշտպաններին

24.03.2017

komitas-1

Օրհուսի կոնվենցիայի Արդարադատության մատչելիության հարցերով աշխատանքային խմբի տասներորդ նիստում քննարկված հիմնական թեման վերաբերել է արդյունավետ արդարադատության մատչելիության հնարավորության ընձեռնմանը՝ առանց հալածանքների և հետապնդումների:

Խնդիրը նրանում է, որ հողերի ու այլ բնական ռեսուրսների պահանջարկի աճը, էկոլոգիական վտանգավոր օբյեկտների շինարարությունը և արդյունաբերական վթարները ստիպում են մարդկանց իրացնել իրենց իրավունքները, իրենց համայնքների կայունության ու իրենց երեխաների ապագայի համար պայքարում արդարադատության հասնել շփման նոր գծում:
Մարդու իրավունքների պաշտպանների վերաբերյալ ՄԱԿ-ի վերջին զեկույցը (A/71/281; http://www.ohchr.org/EN/newyork/Pages/GA71stSession.aspx) և տարբեր շահագրգիռ կողմերի վկայությունները խոսում են իրենց հողի ու կենսապայմանների համար վտանգ ներկայացնող գործունեության դեմ բացահայտորեն կռիվ տվող անձանց սպանությունների, ինչպես նաև նրանց նկատմամբ սպառնալիքների, հետապնդումների ու ահաբեկումների տոկոսային աճի մասին: Զեկույցի համաձայն 2015 թ.-ին ամբողջ աշխարհում ամեն շաբաթ սպանվել է երեք ակտիվիստ՝ լեռնահանքային արդյունաբերության, արդյունահանող արդյունաբերության նախագծերին, ագրոբիզնեսի, անտառահատումների, պոչամբարների, ջրամբարների և ջրի օգտագործման հետ կապված ոլորտների նախագծերին, որսագողությանն ընդդիմանալու համար:

yerevan_24_03
Իրավիճակն ընդգծում է Օրհուսի կոնվենցիայի արդյունավետ իրականացման կարևորությունը, որը ոչ միայն ամրապնդում է երկրների պարտավորությունները տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության առումով, այլև վստահեցնում, որ մարդիկ կարող են իրականացնել իրենց իրավունքները՝ դրա համար հետագայում չենթարկվելով պատժի, հետապնդման կամ հալածանքի:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Օրհուսի կոնվենցիայի կողմերը պետք է ընդունեն Բուդվայի հռչակագիրը, որով նրանք կհաստատեն էկոլոգիական իրավունքների իրավապաշտպանների, մարդկանց իրավունքների խախտման դեպքերի մասին ահազանգող անձանց և այլ էկոակտիվիստների պաշտպանության կարևորությունը, խոսքի ազատությունը և իրենց կյանքի վրա ազդեցություն ունեցող որոշումների կայացմանը բոլորի անվտանգ մասնակցությունը:

Ակնկալվում է, որ աշխատանքային խմբի աշխատանքները կնպաստեն առկա խոչընդոտների վերացմանը և արսդյունավետ արդարադատության մատչելիության ապահովմանը բոլորի համար:

Աշխատանքային խմբի անդրադարձի մանրամասներին ծանոթացեք հետևելով Օրհուսի կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական հաղորդագրությանը՝ http://www.unece.org/index.php?id=44080#/ , https://www.unece.org/info/media/news/environment/2017/who-will-protect-environmental-human-rights-defenders-the-aarhus-convention/doc.html :

Մարի Չարքյան

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ