2,825 view
Հայաստանը թերացել է Էսպոյի կոնվենցիայով ստանձնած իր պարտականությունների կատարման մեջ

24.01.2017

espo_24_01Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Էսպոյի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն իր 36-րդ նիստի զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին առ այն, որ չնայած ՇՄԱԳՓ նոր օրենքով անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացը բավարար չափով կարգավորված է, սակայն դրա գործնական կիրառումը կարող է առաջացնել շփոթություն, քանի որ ՇՄԱԳ-ի և ռազմավարական բնապահպանական գնահատման ընթացակարգերը հստակ առանձնացված չեն:
Կոմիտեն ակնկալում է տեսնել նաև օրենքի իրավական կարգավորումները:

Զեկույցում Համապատասխանության կոմիտեն անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանի անդրսահմանային ազգեցության գնահատման ընթացակարգին:

Մանրամասները՝https://www.unece.org/fileadmin/DAM/env/documents/2016/EIA/WG/ece_cp_teia_2016-9_report_of_36th_session_of_IC_e.pdf

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն հերթական անգամ Հայաստանին հիշեցրել է իր պարտավորությունների կատարման մասին

Օրհուսի կոնվենցիայի առնչությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման համապատասխանության վերաբերյալ V/9a որոշման կատարման առաջընթացի երրորդ վերանայում (անգլերեն տարբերակ) http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/compliance/MoP5decisions/V.9a_Armenia/toPartyV9a_03.01.2017_third_progress_review.pdf:

V/9a որոշման առնչությամբ ամբողջ գործընթացի մասին տեղեկատվությունը սույն հղումով՝ http://www.unece.org/environmental-policy/treaties/public-participation/aarhus-convention/envpptfwg/envppcc/envppccimplementation/fifth-meeting-of-the-parties-2014/armenia-decision-v9a.html: