129 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

16.01.2017

Հունվարի 17-ին, ժամը 14:30-ին, ԵՊՀ իրավագիտութան ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնում տեղի կունենա հարցազրույց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:

Նպատակն է անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի նախագծում ու ՀԿ-ների մասին օրենքում իրավական կարգավորումներին, որոնց համաձայն Օրհուսի կոնվենցիայի ներքո շրջակա միջավայրի ոլորտում արդարադատության առավել լայն մատչելիություն է ապահովվում, և որոնք առաջարկվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում, «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ թիմի կողմից:

Հրավիրում ենք մասնակցել և պարզաբանումներ ստանալ պարոն Գևորգ Դանիելյանից, հանդիպմանը կմասնակցի նաև Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող, ԲՆ իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:

Տեղեկատվական թերթիկ