2,700 view
Հանրության մասնակցային գործընթացների խթանման մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխելու անհրաժեշտություն կա:
Օրհուսի կոնվենցիայի հանրության մասնակցության աշխատանքային խմբի արդյունքները
19.12.2016
Դեկտեմբերի 15-16-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցավՏեղեկատվության մատչելիության, շրջակա միջավայրի առնչությամբորոշումների կայացմանը հանրության մասնակցությանև արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվեցիայի հասարակության մասնակցության աշխատանքային խմբի յոթերորդ հանդիպումը, որին մասնակցեցին նաև Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները՝ Արարատի և Գյումրիի Օրհուս կենտրոնների համակարգողները: Հանդիպմանը հրավիրված էր նաև ՀՀ բնապահպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը, ով նաև Հայաստանում համակագում է Օրհուսի կոնվեցիան:

Առաջին օրը մասնակիցներն ըստ օրակարգի լսեցին տարբեր երկրների փորձը թեմայի շուրջ: Օրակարգի համաձայն Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը ներկայացրեց հայաստանյան փորձը «Օրհուս կենտրոնները՝ որպես շրջակա միջավայրի հարցերին առնչվող որոշումների կայացման գործում համայնքի մասնակցության խթանման գործիք» խորագրի ներքո՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի օրինակով:

Զեկույցից հետո WECF (Եվրոպայի կանայք հանուն ընդհանուր ապագայի) Կազմակերպության ներկայացուցիչը (Ֆինլադիա), ողջունելով ելույթը, հետաքրքրվեց, թե Հայաստանում հանքարդյունաբերության շահագործման ոլորտում օրենսդրությունն ինչպես է գործում և նման դեպքում ովքեր են պատասխանատուները:

ՀՀ Իրավաբանության վարչության պետը մանարամասնորեն ներկայացնելով Հայաստանի օրենսդրությունը ոլորտի հետ կապված՝ հայտնեց, որ վերջում նման հարցերը լուծվում են իրավական համատեքստում:

Օրակարգի համաձայն իրեց երկրներում որոշումների կայացման գործում հանրության մասնակցության լավագույն փորձը ներկայացրեցին նաև Վրաստանի, Նորվեգիայի, Ուկրաինայի, Սերբիայի և այլ երկրների ներկայացուցիչներ: Հետաքրքրական էր Սերբիայի Գյուղատնտեսության և բնության պահպանության նախարարության ներկայացուցիչ Սաբինա Իվանովիչի ելույթը՝ նվիրված ՇՄԱՓ ընթացակարգի գործընթացներում հանրության մասնակցության փորձին:

Հանդիպման երկրորդ օրը Խաչատուր Խաչատրյանը զեկուցեց Հայաստանի օրենսդրական դաշտի, խոչընդոտների, ձեռքբերումների,գոյություն ունեցող գործունեության ընդարձակմանը վերաբերող որոշումների կայացմանը հասարակության մասնակցության բարելավման ուղղությամբ նախատեսվող փոփոխությունների մասին, որից հետո հնչեցված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի ներկայացուցիչ Եժի Յեենդրոսկին իր զեկույցներում անդրադարձ կատարեց ինչպես Օրհուսի կոնվեցիայի, այնպես էլ Էսպոյի կոնվեցիայի այն դրույթներին, որոնք վերաբերում են որոշումների կայացման համատեքստում հասարակության մասնակացությանը:

Ներկայացնելով իրենց փորձը՝ Տաջիկստանի «Տիբեթ» Օրհուս կենտրոնի ներկայացուցիչը հայտնեց, որ քանի որ Տաջիկստանի հեռավոր բնակավայրերը զրկված են համացանցից, հեռուստատեսությունից և մամուլը գրեթե չի հասնում բնակավայրեր, իրենք որպես տեղեկատվության փոխանակման գործիք ընտրել են դպրոցները. «Դպրոցներում տեղեկատվությունը տարածելով՝ ինքնին երեխանները դառնում են տեղեկատվության փոխանցող՝ ընտանիք, հարևաններ և ամբողջ հասարակություն,դրանով իսկ հասրակությանն ապահովում ենք տեղեկատվությամբ, և վերջիններս դառնում են մասնակից որոշումների կայացման գործում»:

Ստորագրվող համաձայնագրերի կյանքի կոչման խնդիրները, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությունը խթաննելու համար կանանց և երիտասարդության դերակատարության կարևորության մասին զեկույցով հանդես եկավ «WECFInternational» կազմակերպության ներկայացուցիչը:

Այնուհետ հայկական պատվիրակության ներկայացուցիչ՝ Գյումրիի Օրհուս կենտրոնի համակագող Տիգրան Մկրտչյանը նշեց, որ կանանց դերակատարությունը հատկապես կարևոր է. մի կողմից նրանք ավելի շատ ժամանակ են անցկացնում երեխաների խնամքի և դաստիրակության վրա, մյուս կողմից դպրոցների ուսուցիչների մեծ մասը կանայք են և նրանք շատ կարևորև հուսալի «կամուրջ» են հանդիսանում երիտասարդությանը ճիշտ ազդակներ փոխանցելու գործում:

Հայկական պատվիրակությունը նաև հարց բարձրացրեց, թե ինչպես է ստացվում, որ երկները միանում են միջազգային պայմանանգրերի և համաձայնագրերի, սակայն մինչև վերջ չեն կարողանում իրականացնել իրենց պարտավորությունները:

Միջազգային համաձայնագրերի կիրառումը խթանելու հարցում շատ կարևոր է նկատի ունենալ, որ հաճախ զարգացող երկրները պատրաստ չեն «կրկնօրինակել» զարգացող երկրների փորձը, իսկ արդյունքում կառավարությունները հաճախ ստորագրում են միջազգային համաձայնագրեր, որոնք ադպես էլ մնում են թղթի վրա, փոխարենն ունենում ենք մասնակցային գործընթացների մանիպուլյացիա:

Հայկական պատվիրակությունն անրաժեշտ համարեց մասնակցային գործընթացների խթանման մոտեցումների մեջ ինչ-որ բան փոխելը:

Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով http://www.unece.org/index.php?id=42573#/ :

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան