2,164 view

Պահպանենք մերՄոլորակի կլիման

17.12.2016
Մեզանում ընդունված է թերահավատորեն մոտենալ հանրային նշանակության այս կամ այն խնդրին: Տևական ժամանակ կլիմայի փոփոխության վերաբերյալ կար նման թերահավատություն` փոխվո՞ւմ է արդյոք կլիման, արդյոք մարդու գործունեությա՞ն արդյունք է, ինչպիսի վտանգներ է պարունակում: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն փորձել է տալ այս հարցերի պատասխանները:Այս տարվա գարնանը կազմակերպությունը, «Կլիմայի Արևելյան հարթակ II» ծրագրի շրջանակում, Եվրամիության (ԵՄ), Ավսրական զարգացման գործակալության և Ավստրիական կարմիր խաչի ընկերության ֆինանսական աջակցությամբ, միջին դպրոցի համար մշակել ու հրատարակել է

«Պահպանենք մեր Մոլորակի կլիման» խորագրով փաթեթ: Այն ներառում է պաստառ, ինտելեկտուալ քարտեր, տեղեկատվական ուղեցույց և համակարգչային խաղ կլիմայի փոփոխությանը վերաբերող առավել հրատապ հարցերի մասին:

Այս տարվա հոկտեմբերին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը՝ բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված գործողությունները«Պահպանենք մեր Մոլորակի կլիման» հրատարակումների միջոցով՝որպես թիրախ համարելով դպրոցները և երիտասարդներին:

Ծրագրի մեկնարկը տրվել է հոկտեմբերին՝ Երևանի Օրհուս կենտրոնում կայացած շնորհանդեսի միջոցով, որտեղ փաթեթի հեղինակները Երևանի և շրջակա համայնքների դպրոցների, այլ միջնակարգ կրթական օջախների ուսուցիչներին ու ԲՈՒՀ-երի էկոլոգիայի դասախոսներին ներկայացրին «Պահպանենք մեր Մոլորակի կլիման» փաթեթի կիրառման նրբությունները ուսումնական պրոցեսի ընթացքում:

Ծրագրով նախատեսված է փաթեթի միջոցով իրազեկման գործողություններ ու դասընթացներ իրականացնել Լոռու, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի Բասեն, Ձորակապ,Մարգահովիտ, ՄեծՊարնի, Գանձակ, Կարմիր գյուղական համայնքներում, Գյումրի, Վանաձոր, Գավառ և Սևան քաղաքներում:

Ծրագրի թիմն արդեն իսկ այցելել ու հանդիպումներ է ունեցել թիրախ համայնքների մեծ մասում: Սակայն հաշվի առնելով«Պահպանենք մեր Մոլորակի կլիման» փաթեթի նկատմամբ հետաքրքրությունն ու կլիմայի փոփոխության հարցերի ընկալման անհրաժեշտությունը նաև այլ վայրերում, ծրագրի թիմի անդամներն այցելել են նաև, Գեղարքունիք, Եղեգնուտ համայնքների դպրոցներ և Երևանի համար 188 դպրոց:

Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ փաթեթում ներառված նյութերը նորահաս սերնդին կօգնեն ծանոթանալ կլիմայի փոփոխության համամոլորակային հիմնախնդրին ու կնպաստեն երիտասարդության շրջանում նոր մտածելակերպի և գործելակերպի ձևավորմանը:

«Պահպանենք մեր Մոլորակի կլիման» տեղեկատվական ուղեցույցի վերջաբանում տեղ է գտել Անտուան դը Սենտ-Էքզուպերիի ուղերձը, որը նա համայն մարդկությանն է ուղղել Փոքրիկ իշխանի միջոցով. «Առավոտյան արթնացար, լվացվեցիր, քեզ կարգի բերեցիր, անմիջապե՛ս կարգի բեր քո Մոլորակը»:

Մարի Չաքրյան