2,178 view

Կրկին Ամանորի այլընտրանքային տոնածառեր են պատրաստվում Ստեփանավանում

13.12.2016
Ստեփանավանի Օրհուս կենտրոնն արդեն ավանդույթ է դարձրել Ամանորին նախորդող օրերին մատաղ սերնդին սովորեցնել պատրաստել այլընտրանքային տոնածառեր, քանի որ, ըստ մեր կատարած հետազոտությունների, անտառը շատ վնասներ է կրում Ամանորի նախօրեին:
Դա է պատճառը, որ Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող Մանյա Մելիքջանյանը, կենտրոնի ակտիվիստների հետ կազմակերպեց այցելություններ թե՛ Ստեփանավան քաղաքի դպրոցներ, թե՛ գյուղական դպրոցներ: Այցելության նպատակը «Նոր տարին՝ այլընտրանքային տոնածառերով» կարգախոսով բնապահպանական ակցիան էր:

Նշենք, որ բոլոր դպրոցներում ունեցանք ջերմ ընդունելություն, բոլորը միանում էին մեր նախաձեռնած բնապահպանական ակցիային: Դպրոցների տնօրինությունները և բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին Օրհուս կենտրոնի մոտեցումները տվյալ հարցում: Միանալով ակցիային՝ ցանկություն հայտնեցին դպրոցներում ստեղծել «Այլընտրանքային տոնածառերի ցուցահանդես» խորագրով անկյուն:

Իսկ մենք համոզվեցինք, որ ակցիայի բոլոր մասնակիցները, մի քանի օրվա համար ծառ չեն կտրի, չեն թույլ տա, որ ուրիշները կտրեն, Նոր տարին կդիմավորեն այլընտրանքային տոնածառերով:

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավան Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան