136 view

Դասընթաց Կապանի համայնքային դիմակայունության թիմի համար

30.11.2016
Նոյեմբերի 16-18-ը Ծաղկաձոր քաղաքում Կապանի համայնքային դիմակայունության թիմի համար անցկացվեց դասընթաց «Բնապահպանական արտակարգ իրավիճակներ և էկոլոգիական վիճակի արագ գնահատման գործիքի (FEAT) ինտեգրումը Հայաստանում» թեմայով:
Այն իրականացվեց «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով՝ համագործակցելով ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարության (ԱԻՆ) Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ:

Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը։Կապանի համայնքային դիմակայունության թիմի կազմում ներառված են ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության, Կապանի համայնքապետարանի, ՀՀ բնապահպանության նախարարության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲԸ-ի, Կապանի N 2 ավագ դպրոցի, Կապանի օրհուս կենտրոնի, Սյունիքի մարզպետարանի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Տաթև» մասնաճյուղի ներկայացուցիչները: Դասընթացին մասնակցեցին նաև ներկայացուցիչներ ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումներից ։

Դասընթացը բաղկացած էր 2 մասից:

«Արդյունաբերական վթարներ․ կանխում, պատրաստվածություն և արձագանքում» թեմայով առցանց դասընթացի նպատակն էր բարձրացնել արդյունաբերական վթարների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև հզորացնել կառավարության, արդյունաբերական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կարողությունները: Այն հնարավորություն կտա ավելի լայն պատկերացում կազմել արդյունաբերական վթարների կանխման, պատրաստվածության և արձագանքման գործընթացների իրականացման վերաբերյալ:

Հիմնական դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել էկոլոգիական արտակարգ իրավիճակներին, դրանց առաջացման պատճառներին, նմանատիպ իրավիճակներին արձագանքող միջազգային խմբերին: Դասընթացի մասնակիցները ձեռք բերեցին նաև FEAT գործիքի կիրառման գործնական հմտություններ:

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան վկայագրեր, որը հանձնեց Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության Արևելյան հարևանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի և Իրանի արագ արձագանքման համակարգող՝ Սրդան Ստոջանովիցը:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան