3,477 view

Ֆիոլետովո համայնքի բնակիչները դեմ են հանքի շահագործմանը

10.12.2016stepanavan_10.1
Դեկտեմբերի 7-ին Ֆիոլետովոյում կայացել է հանքարդյունաբերողների հանդիպումը գյուղացիներրի հետ: Գյուղացիների տեղեկացմամբ ոսկու հանքի շահագործման նախաձեռնողները, ովքեր Հրազդանից էին ժամանել, այս անգամ իրենց առաջարկել են շահույթի ոչ թե 20, այլև՝ 25%-ը, խոստացել ե նաշխատանքի տեղավորել հանքում: Բայց ֆիոլետովոյի բնակիչները միահամուռ դեմ են արտահայտվել, Ֆիոլետովոյի գյուղապետ Ալեքսեյ Նովիկովը ևս արտահայտել է իր բացասական կարծիքը հանքի շահագործման վերաբերյալ:

Վերջում հյուրերը նշելեն, որ միևնույնն է, հանք ըշահագործվելու է, եթե ոչ իրենց, ապա ուրիշների կողմից, այդպիսի հարստությունը գետնի տակ չի մնալու:

Գյուղացիները զայրացել են ու հավաստիացրել, որ եթե առանց իրենց համաձայնության հանքը շահագործվի, իրենք ամեն քայլի կդիմեն, կպառկեն տեխնիկայի ճանապարհին ու թույլ չեն տա ոչ մի գործունեություն:

https://aviplatform.com/aarhustv-aarhustv/185/media-4414/page-1/all/%C2%AB%D6%86%D5%AB%D5%A1%D5%AC%D5%A5%D5%BF%D5%B8%D5%BE%D5%B8%D5%B5%D5%AB-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D5%B9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A4%D5%A5%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-%D5%B7%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A8%C2%BB.html

Մանյա Մելիքջանյան
Ստեփանավանի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր՝ Մարի Չաքրյան