2,622 view
Էկոդաստիարակության ամուր հիմքեր` Արարատի 3-րդ հիմնական դպրոցում

01.12.2016Ararat_01_12.1

Արարատի Օրհուս կենտրոնի և Արարատ քաղաքի 3-րդ հիմնական դպրոցի համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 1-ին կրթօջախի տնօրինության նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև Արարատ քաղաքում գործող «Կանաչ մոլորակ» ՀԿ-ի նախագահ Հայկանուշ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սկսել բնապահպանական դասընթացների շարք բարձր դասարանների աշակերտների համար:

Օրհուս կենտրոնի համակարգողը հանդես է եկել դպրոցում էկոդաստիարակության ակտիվացմանն ուղղված առաջարկով` ակնկալելով, որ համագործակցության ընթացքում աշակերտներից կձևավորվի բնապահպանական խումբ, որը կդառնա նաև Արարատի Օրհուս կենտրոնի կամավորական խումբը:

Դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը հայտնել է, որ առաջիկայում կգործարկվի կրթօջախի պաշտոնական կայքը: Օրհուս կենտրոնի համակարգողը հանձն է առել վերը նշված խմբում ընդգրկված աշակերտներին պատրաստել որպես դպրոցի պաշտոնական կայքի պատանի լրագրողներ, փոխանցել նրանց լուր գրելու և լուըսանկարոթյան հմտություններ:

Ararat_02_12.1

Գալուստ Նանյանը նաև հայտնել է, որ առանձին դասընթաց կանցկացվի Օրհուսի կոնվենցիայի հիմնադրույթների մասին` Հայաստանում կոնվենցիայի իրականացման հարցերով առավել գիտակ մասնագետների ներգրավմամբ:

Նախատեսվում է, որ հաջորդ տարի Արարատի Օրհուս կնտրոնը և կրթօջախը համատեղ կիրականացնեն մի շարք բնապահպանական միջոցառումներ, այդ թվում` բնապահպանական տեսակամուրջ դպրոցի պատանի բնասերների և արտերկրում գործող դպրոցներից մեկի նմանատիպ խմբի հետ, ծառատունկ, լուսանկարչական ցուցահանդես և այլն:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր` Մարի Չաքրյան