243 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

05.12.2016

Երևանի Օրհուս կենտրոնի և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 7-ին, ժամը` 12:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (հասցե` ք. Երևան Չարենց փ. 46, ՀՀ բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենք) Հայաստանի Հանրապետությունում գործող բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում է խորհրդատվական սեմինար` «Ձեռնարկությունների արդյունավետ հաշվետվողականություն» թեմայով, որի ներքո տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներին կտարամադրվի տեղեկատվություն հետևյալ ուղղություններով.

• Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի մասին Արձանագրությունը (PRTR) և վավերացման գործընթացը, տնտեսվարող սուբյեկտների ներգրավումը PRTR ռեգիստրի ստեղծման գործընթացին, վերջիններիս համար արձանագրության կարևորությունը,

• Բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերը Հայաստանի Հանրապետությունում, դրանց հաշվարկման մեխանիզմները,

• Մթնոլորտ արտանետումների թույլտվությունների տրամադրման գործընթացը,

• Թափոնների անձնագրավորման կարգը, թափոնների տեղադրման համար նախատեսված վճարների դրույքաչափերը,

• Տեսչական ստուգումների հետ կապված հարցեր:

Սիրով հրավիրում ենք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչներին մասնակցելու վերոնշյալ սեմինարին: Ակնկալում ենք, որ այն օգտակար կլինի Ձեր կազմակերպության գործունեության համար, այդ թվում թույլտվությունների և լիցենզիաների ձեռքբերման, հաշվետվությունների կազմման, թափոնների անձնագրավորման, բնապահպանական պետական տեսչական ստուգումների հետ կապված և այլ հարցերում:

Խնդրում ենք նախապես հաստատել մասնկացությունը, զանգահարելով Երևանի Օրհուս կենտրոն` +374 818 593, + 374 91 81 60 55, կամ գրեք` info@aarhus.am, silvaa@list.ru հասցեներով: