2,436 view
Գոռավանի դպրոցում անցկացվել է բնապահպանական առաջին բաց դասը
18.11.2016
Գոռավանի հիմնական դպրոցում Արարատի Օրհուս կենտրոնը նոյեմբերի 18-ին անցկացրել է բնապահպանական առաջին դասընթացը, որին մասնակցել են դպրոցի 9-րդ, 10-րդ և 11–րդ դասարանների ավելի քան 50 աշակերտներ և դպրոցի ուսուցչական կազմիներկայացուցիչները:
Մինչ դասընթացը` Արարատի Օրհուս կենտրոնը հատուկ ստեղծված հայտերի միջոցով փորձել է պարզել, թե մասնակիցներից քանիսն են նմանատիպ դասընթացների մասնակցել,և նրանց ինչ բնապահպանական թեմաներ են հուզում:
Պարզվել է, որ մասնակիցներից ոչ մեկը բնապահպանական դասընթացների չիմասնակցել և հարցվածներն ու դպրոցի տնօրինությունը հույս են

հայտնել, որ նմանատիպ դասընթացներն իրենց համայնքում կկրեն շարունակական բնույթ:

Արարատի Օրհուս կենտրոնի համակարգողը դասընթացի հիմնական թեման է դարձրել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի ներկա վիճակը, խոսել այն մասին, թե ինչ բնական հարստություն ունի գյուղը, ինչպես խնամքով վերաբերվել պահպանվող տարածքին, որը ճիշտ կառավարման դեպքում կարող է եկամուտներ բերել համայնքին:

Դասընթացավարը խոսել է արգելավայրից անհետացած ողնաշարավոր կենդանիների մասին, այդ թվում` Դալի մկան, ինչպես նաև ներկայացրել ոչնչացման եզրին գտնվող միջատներն ու բույսերը:

Դասընթացավարը նաև անդրադարձ է կատարել Օրհուսիկոնվեցիայինու Արարատի բնապահպանական հիմնախնդիրներին:
Այնուհետև դպրոցի տնօրինությունը և Օրհուս կենտրոնի համակարգողը քննարկել են հետագա երկկողմ համագործակցությունը, բնապահպանական դասընթացների թեմաները և համաձայնության եկել, որ հաջորդ հանդիպումը չի ուշանա,և աշակերտների համար կանցկացվեն նաև Արարատի մարզի ջրային և օդային ավազանների հիմնախնդիրների, ինչպես նաև «Որդան կարմիր» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերիմասին բնապահպանական դասընթացներ:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող
Խմբագիր` Մարի Չաքրյան