2,161 view
Ապագա բնապահպաններ Վեդու ավագ դպրոցից
17.11.2016
Արարատի Օրհուս կենտրոնը սկսել է բնապահպանական դասընթացների շարք, որի շրջանակում կենտրոնի համակարգող Գալուստ Նանյանը հանդիպել է Վեդու ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների հետ: Դասընթացի ընթացքում համակարգողն ունկնդիրներին նախ ներկայացրել է Օրհուսի կոնվենցիան, այնուհետև` Արարատի մարզի բնապահպանական խնդիրները և դրանց լուծման հնարավոր ճանապարհները:
Այնուհետև դասընթացավարը պատմել է Վեդի քաղաքի հարևանությամբ գտնվող «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի ներկայիս վիճակին մասին:

Դասընթացի վերջում մասնակից ավելի քան 40 աշակերտները ինտերակտիվ հարցուպատասխանի միջոցով բարձրացրել են իրենց հուզող հարցերը, որոնց տրվե են սպառիչ պատասխաններ:

Ունկնդիրները հույս են հայտնել,որ Արարատի Օրհուս բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը կշարունակի բնապահպանական դասընթացների շարքը և իրենց կներկայացնի մարզի համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրները՝ աղբավայրերի, մթնոլորոտայինավազանիև հողային ոլորտին:

Առաջակություն է հնչել, որ, Օրհուս կենտրոնի համակարգողի աջակցությամբ, ավագ դպրոցում ստեղծվի նաեւ բնապահպանական խմբակ:

Վեդի ավագ դպրոցի սաները Օրհուս կենտրոնին նվիրել են իրենց կողմից պատրաստված պաստառը` «Բնության չաղտոտելու մասին» գրությամբ:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող