301 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

18.11.2016
Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը դեկտեմբերի 1-ին կազմակերպում է դասընթաց, որը կանցկացնի հրավիրված հանքարդյունաբերության միջազգային իրավունքի փորձագետը, ով մասնակցել է կենտրոնի «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնության» վեց թեմատիկ փաստաթղթերի մշակմանը:
Կենտրոնը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին առաջարկում է ներքոնշյալ թեմաների ցանկից ընտրել դասընթացի թեմաներ՝ ըստ հետաքրքրության և կարողությունների զարգացման կարիքի:

Դասընթացի թեմաներն են.
Պայմանագրային դրույթներ և դրանց դերը ոլորտի կարգավորման հարցում
Շահառուների սեփականության տնօրինում և նրանց ազդեցությունը հայաստանյան կոնտեքստում
Հանքարդյունաբերության ժառանգության կառավարում
Ֆինանսական երաշխիքներ, հաշվարկի մեխանիզմներ և այլն
Համայնքային կապեր, սոցիալական լիցենզավորում
Կոնտակտային Էլ. փոստ`

crm@aua.am

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն
Փաստաթղթերը կցված են

ՀՈՍՊԿ Աշխատանքային փաստաթղթեր, ՆԱԽԱԳԻԾ