1,929 view
Աղետների ժամանակ ճիշտ վարքագիծ դրսևորելով՝ երեխաներն առավել պաշտպանված ու ապահով կլինեն

10.11.2016

kapan_10_11_3Նոյեմբերի 8-ին Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ սեմինար «ԱՌՆՆ կրթություն, ԱՌՆ գործընթացներում երեխայակենտրոն մոտեցումների կիրառում, երեխաների պաշտպանություն, արտակարգ իրավիճակներում երեխաներին տրամադրվող առաջին հոգեբանական օգնություն» թեմաներով: Սեմինարը կազմակերպվել էր «Աղետների Ռիսկերի Նվազեցման Ներառական» (ԱՌՆՆ) ծրագրի շրջանակներում, Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով վարչության, «Սեյվ դը Չիլդրեն» հայաստանյան ներկայացուցչության և ԱՌՆԱՊ հիմնադրամի համագործակցությամբ:

Միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին հաջողություններ մաղթեց ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ կարևորելով երեխաների, այդ թվում հատուկ կարիքներ ունեցող, պաշտպանությունը, երեխաների անվտանգության ապահովման խնդիրները:

Ծրագիրը ներկայացրեց ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ա. Բարսեղյանը. «Աղետների ռիսկի նվազեցման գործընթացներում Երեխայակենտրոն ԱՌՆ մոտեցումը նորարարական մոտեցում է, որը հնարավորություն է տալիս երեխաների և երիտասարդների կյանքը դարձնել անվտանգ, իսկ նրանց համայնքներն՝ առավել դիմակայուն աղետների նկատմամբ: Այն օգնում է երեխաներին արտահայտել իրենց կարծիքը ու պաշտպանել իրենց իրավունքները»,- նշեց նա:

Այսպիսով, երեխաներն, ունենալով որոշումներ կայացնելու իրավունք և մասնակցելով ԱՌՆ կառավարմանը, իրենց ներդրումն են ունենում ոլորտի զարգացմանը, տարբեր իրավիճակներում որոշումների ընդունման և գործելակերպի կարողությունների և հմտությունների ձևավորումը որոշում են երեխայի հետագա կյանքի որակը, երեխաներին ԱՌՆ կառավարման գործընթացների և որոշումների կայացման մեջ ներգրավմամբ հնարավոր է դառնում ապահովել նրանց ավելի լավ պատրաստվածությունը աղետներին:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ անվտանգ միջավայր, որը երեխաներին կտա անվտանգ և անհոգ մանկության հնարավորություն, աղետների ժամանակ ճիշտ վարքագծի դրսևորում, որը կօգնի երեխաներին ճիշտ կողմնորոշվել աղետների ժամանակ, որի արդյունքում էլ կնվազի նրանց վնասվելու հավանականությունը տանը, դպրոցում և համայնքում:

Սեմինարին ներկայացված թեմաների շուրջ քննարկման ընթացքում բարձրացվեցին բազմաթիվ հարցեր կապված դպրոցներում անհրաժեշտ նորմերի պահպանման, աշխատանքային խմբերում բարձր դասարանների աշակերտներին ընդգրկելու, Կապան քաղաքում ապաստարանների բացակայության և այլ խնդիրների հետ: Ուշադրություն հրավիրվեց այն փաստին, որ անգամ ներկայումս կառուցվող նոր դպրոցի նախագծում բացակայում է ապաստարանը, որը նորմերի խախտում է:

kapan_10_11_2
Մասնակցեցին ՀՀ Սյունիքի մարզպետը, Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով, սոցիալական, առողջապահական, քաղաքաշինության, կրթության, ՏԻՄ վարչությունների, ՀՀ ԱԻՆ Սյունիքի ՄՓՎ ներկայացուցիչները, պատասխանատու այլ անձինք:

Օրհուս կենտրոնը տրամադրեց հարթակ, տեխնիկական միջոցներ և ինտերնետային ծառայություն:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող

Խմբագիր՝ Մարի Չաքրյան