2,282 view
Օրհուսի կոնվենցիայի տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի օրակարգում էլեկտրոնային տեղեկատվական գործիքների նպատակային կիրառումն էր

30.10.2016

Aarhus_cleaninghouseԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ www.aarhus.am համացանցային կայքի թիմի անդամներ, «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանն ու «Բնության համար» ՀԿ նախագահ Համլետ Սմոյանը հնարավորություն ունեցան մասնակցելու Օրհուսի կոնվենցիայի Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի հանդիպմանը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-11, Ժնևում, Ազգերի պալատում: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էին նաև Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ու «Շրջակա միջավայրի պահպանության իրավական կենտրոն» ՀԿ նախագահ Աիդա Իսկոյանը:

Հանդիպումը միտված էր շարունակելու հանրության համար շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ընդլայնման ուղղությամբ վերջին օրենսդրական, քաղաքական ու գործնական զարգացումների վերաբերյալ տեղեկատվության ու օրինակելի փորձի փոխանակումը:
Այս անգամ, մասնավորապես, Աշխատանքային խումբը կենտրոնացավ շրջակա միջավայրի և արտանետումների վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով պետական ռեգիստրի ու այլ էլեկտրոնային տեղեկատվության միջոցների կիրառման, սահմանափակումների, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի կոորդինացիոն (Clearinghouse) մեխանիզմի և ազգային հանգույցների զարգացման հարցերի վրա:Կողմերի կողմից էլեկտրոնային տեղեկատվական գործիքների կիրառման և դրանով իսկ տեղեկատվության հասանելիության ապահովման մակարդակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար, նախապես կոնվենցիայի Կողմերին հարցաթերիկ էր տրամադրվել: Կոնվենցիայի քարտուղարության կողմից վերլուծությունը ներկայացվեց ըստ տեղեկատվության տեսակների, հետևապես, հետևություն անել, թե Հայաստանը այս առումով որ մակարդակում է, դժվար է: Թերևս մեզ խորհուրդ տրվեց ձեռքբերել, Հայաստանին վերաբերող հարցաթերիկը՝ լրացված Օրհուսի կոնվենցիայի նախորդ Ֆոկալ Փոյնթ տիկին Իսկոյանի կողմից, որն էլ իր մեջ ամփոփում է էլեկտրոնային տեղեկատվական գործիքների կիրառման առումով հետաքրքություն ներկայացնող տեղեկատվությունը:

Հանդիպմանը խորհուրդ տրվեց կիրառել Էկոլոգիական տեղեկատվության ընդհանուր համակարգը (SEIS)՝ որպես Եվրոպայի շրջակա միջավայրի տարրերի վերաբերյալ տեղեկատվության շտեմարան (http://ec.europa.eu/environment/archives/seis/) և ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի նոր պորտալը (http://uneplive.unep.org/):

Օրհուսի կոնվենցիայի Տեղեկատվության հասանելիության աշխատանքային խմբի հանդիպման մանրամասներին ու արդյունքների մասին հիմնական փաստաթղթին (Key outcomes; http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/a_to_i/5th_meeting/5TFAI_4Inf_Listofoutcomes_asagreed.pdf) կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը ttp://www.unece.org/env/pp/aarhus/tfai5.html#/:

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը