366 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

03.11.2016
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (Հասցե` Չարենց 46), հանրակրթական դպրոցների, կրթօջախների, ուսուցիչների ու էկոկրթության ոլորտի ՀԿ-ների համար տեղի կունենա սեմինար միջին դպրոցի համար նախատեսված «Պահպանենք մեր Մոլորակի կլիման» հրատարակությունների կիրառման վերաբերյալ:

Բոլոր այն ուսուցիչները, սեմինարավարները, ովքեր պատրաստ են հետագայում էկոկրթական դասընթացների կամ միջոցառումների ժամանակ կիրառել վերոնշյալ փաթեթը, հրավիրվում են մասնակցելու սեմինարին և ձեռքբերելու այն:

«Պահպանենք մեր Մոլորակի կլիման» փաթեթը, որը ներառում է տեղեկատվական ձեռնարկ, համակարգչային խաղ, «15 պատասխան կլիմայական թերահավատի կարծիքներին» քարտեր և պաստառ, պատրաստվել ու տպագրվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի շրջանակներում «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ի կողմից իրականացվող «Բնակչության իրազեկման բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացում` որպես թիրախ համարելով դպրոցները և երիտասարդներին» ծրագրի միջոցով: