671 view

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը եւ ԵՊՀ-ն գործակցության համաձայնագիր են ստորագրել

88835 15.03.2013
Մարտի 2-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ռեկտոր Արամ Սիմոնյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում «Կայուն զարգացման կենտրոն» հիմնադրելու վերաբերյալ: Արամ Սիմոնյանը ԵԱՀԿ պատվիրակությանը նախ համառոտ ներկայացրեց Մայր բուհի պատմության, կառուցվածքային եւ ներկայումս բուհում ընթացող գործընթացների որոշ մանրամասներ: «Վստահ եմ, որ այս համագործակցությունը նոր շունչ կհաղորդի ոչ միայն Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետին, այլեւ ընդհանրապես համալսարանի գիտական կյանքին: Այսպիսի կենտրոնների մեջ է մեր բուհի ապագան, քանի որ փորձը ցույց է տալիս, որ կենտրոնների ու ֆակուլտետների միջեւ ստեղծված առողջ մրցակցությունը ցանկալի արդյունքներ է տալիս»,- ասաց ռեկտորը:osceԱնդրեյ Սորոկինը ռեկտորին նախ շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկը սիրով ընդունելու համար: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հետ ցանկացած մակարդակում ծավալված համագործակցությունը: Այս կենտրոնը կհամախմբի բուհի գիտական ներուժը եւ անշուշտ կնպաստի համալսարանական գիտական կյանքի զարգացմանը»,- նշեց դեսպանը: Կենտրոնը դասընթացների, կլոր սեղանների միջոցով կաջակցի Հայաստանում կայուն զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի հռչակագրերի ներդրմանն ու կիրառմանը՝ ծառայելով որպես գիտնականների աշխատանքին աջակցող ռեսուրս-կենտրոն: Նպատակն է dscn4746ապահովել քաղաքացիական հասարակության եւ գիտական համայնքի ակտիվ մասնակցությունը «Շրջակա միջավայրի եւ զարգացման մասին» ՄԱԿ-ի Ռիո հռչակագրում նշված սկզբունքների խթանման գործին: Այն նաեւ պետք է նպաստի շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործընթացում հանրության մասնակցությանը եւ հասարակության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը:
Կենտրոնը` բնապահպանական տեղեկատվական Օրհուս կենտրոնների հետ համատեղ, կկազմակերպի կայուն զարգացման ոլորտի ուսումնական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն տարբեր շահագրգիռ կողմերի, ներառյալ` ՀԿ-ներ, ԶԼՄ-ներ, գործարարներ և որոշում կայացնողներ:dscn4749
Ըստ համաձայնագրի՝ կենտրոնից անվճար կարող են օգտվել անհատներ, հասարակական կազմակերպությունների, ընկերակցությունների, պետական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նախատեսվում է հիմնադրել գրադարան եւ վեբկայք: Հանդիպմանը ներկա էին նաեւ ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ֆակուլտետի դասախոս, բնապահպան Կարինե Դանիելյանը եւ Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը:dscn4747