630 view

Հարգելի գործընկերներ

sd-1-eng 11.06.2012
Հայտնում ենք ձեզ, որ համաձայն սույն թվականի մարտի 2-ին ԵԱՀԿ (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտե) և ԵՊՀ միջև կայացված համաձայնագրի, մայիսի 3-ից ԵՊՀ-ում (Աշխարհագրության և երկրաբանության ֆակ-ի 317 կաբինետում) ստեղծվել և գործում է “Կայուն զարգացման կենտրոն”:

Կենտրոնի աշխատանքների հիմնական ուղղվածություններն են`

-ԵՊՀ առաջատար գիտնականներին և մասնագետներին ծանոթացնել Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) կայուն զարգացման նպատակով կատարվող միջոցառումներին և գործընթացներին, տեղեկատվություն տրամադրել այդ բնագավառում միջազգային փորձի մասին, (ինֆորմացիա տրամադրելու և կլոր սեղան- քննարկումներ կազմակերպելու միջոցով (“Բնապահպանություն”, “ՀՀ –ում հանքարդյունաբերության խնդիրներն և արդյունավետությունը”, “Ուսուցումը և գիտելիքը որպես ՀՀ կայուն զարգացման կարևոր գրավական” և այլ թեմաներով`Հայաստանի ՀՀ Կրթության և գիտության նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, այլ ինստիտուտների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ),

-ԵՊՀ մասնագետներին ընդգրկել ԵՊՀ “Կայուն զարգացման կենտրոնի” աշխատանքներում և ընդհանրացնելով ՀՀ կայուն զարգացման վերաբերյալ նրանց առաջարկներն ու գաղափարներն, ներկայացնել դրանք ՀՀ իշխանություններին (մասնավորապես` ՀՀ կառավարությանը կից գործող Կայուն զարգացման ազգային խորհրդին) և ԵԱՀԿ գրասենյակ: