3,590 view
Ուսուցողական դասընթաց գյուղխորհրդատուների համար: Արարատ
28.10.2016
ENPARD/ԵՀԳԳԶԾ – Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պայմանագրի «Ուսուցման և զարգացման ծրագիր պետական խորհրդատվական ծառայությունների համար» բաղադրիչի շրջանակներում, հոկտեմբերի 21-ին Արարատի բնապահպանական տեղեկատվության հասարակական Օրհուս կենտրոնում Արարատի գյուղաջակցության մարզային կենտրոնը (ԳԱՄԿ) մի շարք գյուղխորհրդատուների հրավիրել էր ուսուցողական դասընթացի:
Սույն ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ը, իրականացնում` ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը:

Նշենք, որ այսօր գյուղատնտեսական խորհրդատվական համակարգը ՀՀ-ում բավականին բազմաբնույթ է և կազմված է պետական ու մասնավոր հատվածի դերակատարներից, ինչպես նաև միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններից (ՀԿ): Պետական խորհրդատվական համակարգը գերակշռորեն ներկայացված է ԳԱՀԿ-ի և 10 ԳԱՄԿ-երի ցանցի միջոցով, որոնք հիմնվել են գյուղացիական տնտեսություններին մասնագիտական խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու նպատակով: ԳԱՄԿ-երը հիմնականում ֆինանսավորվում են պետական բյուջեից, ինչպես նաև ունեն ֆինանանսավորման այլ աղբյուրներ (մոտավորապես 7 %):

Ուսուցողական դասընթացում ընդգրկված թեմաները վերաբերում էին բուսաբուծությանն ու կլիմայի փոփոխությանը, աղետների ռիսկերի նվազեցմանն ու ադապտացվող տեխնոլոգիաներին, որոնք ուսուցանեցին Արա Հովհաննիսյանը և Ալբերտ Մարկոսյանը:

Ըստ բանախոսների ուսուցման նպատակն է ընդլայնել ԳԱՄԿ-երի խորհրդատուների կազմակերպչական և տեխնիկական կարողությունները: Որպես ուսուցման արդյունք՝ խորհրդատուները ձեռք կբերեն այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն նրանց օգտագործել տեղեկություններն ու գիտելիքը՝ ի նպաստ ֆերմերների, գյուղական համայնքների և, ի վերջո, Հայաստանի բնակչության արդյունավետ փոփոխությունների հասնելու համար:

Վերջում տեղի ունեցավ ակտիվ քննարկում ներկայացված թեմաների շուրջ, նաև դասընթացավարները պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին:

Գալուստ Նանյան
Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող