2,873 view
Կապանի Օրհուս կենտրոնը հարթակ է հանդիսանում համայնքային ծառայողների վերապատրաստման համար
26.10.2016
Հոկտեմբերի 24-ից Կապանի Օրհուս կենտրոնում մեկնարկել է համայնքային ծառայողների վերապատրաստման 9-օրյա դասընթաց, որին մասնակցում են Կապան, Քաջարան, Սիսիան քաղաքային և 6 գյուղական համայնքների թվով 20 համայնքային աշխատողներ:
Օրակարգում՝ Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) իրավասությունը սահմանող ՀՀ օրենսդրությունն է, մասնավորապես` քաղաքապետարանի (գյուղապետարանի) աշխատակազմի, իբրև կառավարչական հիմնարկ, և բյուջետային հիմնարկների, համայնքային ենթակայության առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ հարաբերությունները
կարգավորող իրավական հիմքերը, ՏԻՄ գործունեության հրապարակայնությունը:

Ձեռքբերված համաձայնությամբ վերապատրաստման վերջին օրը` նոյեմբերի 3-ին, տեղեկատվության հանրայնացման վերաբերյալ թեմաները դասավանդելու է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգողը, թե ինչ է տեղեկատվությունը և տեղեկատվության ազատությունը, Օրհուսի կոնվենցիան, Տեղեկատվուն ստանալու և տրամադրելու եղանակները, Տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը:

Օրհուս կենտրոնը, կարևորելով համայնքային ծառայողների նմանատիպ վերապատրաստումները տեղական մակարդակում կառավարման բարելավման առումով, աջակցում է դասընթացին տարածքի և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տրամադրմամբ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող