2,513 view
Ինչպես դարձնել քաղաքը դիմակայուն: Կապան

26.10.2016

kapan_26_10
Հոկտեմբերի 20-21-ը Կապանի Օրհուս կենտրոնում կայացավ դասընթաց «Դարձնել քաղաքները դիմակայուն» թեմայով: Դասնընթացի հիմնական նպատակն էր Կապանի ինքնակառավարման մարմնի հետ համատեղ կիրառել տեղական ինքնակառավարման մարմինների համար նախատեսված ինքնագնահատման գործիքը (UNISDR «Դարձնենք քաղաքները դիմակայուն. Իմ քաղաքը պատրաստվում է» գլոբալ քարոզարշավ):

Հանդիպում-դասընթացը կազմակերպել էին ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը և Կապանի քաղաքապետարանը: Այն ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում:

Ընդգրկված օրակարգային թեմաներն էին՝
• Աղետների ռիսկի կառավարում. Աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը զարգացման պլաններում.
• Աղետի ռիսկի կառավարման միջազգային մոտեցումները և Հայաստանյան փորձը.
• UNISDR-ի «Ինչպես դարձնել քաղաքները դիմակայուն» ձեռնարկը, Քաղաքները դիմակայուն դարձնելու 10 գերակա ուղղությունները,
• Ճգնաժամային կառավարման բաղադրիչի ներառումը «Տեղական ինքնակառավարման մարմինների ինքնագնահատման գործիք»-ի մեջ.
• Անվտանգ և դիմակայուն քաղաքի գործողությունների պլանի մշակում:

kapan_26_10_2Թեմաների ներկայացումից հետո ընդհանուր խմբային աշխատանքի միջոցով կիրառվեց «Տեղական ինքնակառավարման մարմինների ինքնագնահատման գործիք»-ը: Ինչը հնարավորություն տվեց ՏԻՄ-ին բացահայտել համայնքում ոլորտային զարգացման միտումներում աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) խնդիրները և ապագայում, ներառելով ԱՌՆ ծրագրերն ու միջոցառումները, ձևավորել համայնքի զարգացման ոլորտային պլաններ: Այն օգնում է նաև բացահայտել և հասկանալ ՏԻՄ-ի կարողությունները աղետների ռիսկի կառավարման ոլորտում:Դասընթացին մասնակցում էին նաև Կապան քաղաքը սպասարկող կարևոր կենսական ենթակառուցվածքների (Հայջրմուղ, Գազպրոմ Արմենիա, «ՀԷՑ» ՓԲԸ-ներ), Կապանի Օրհուս կենտրոնի, Սյունիք համայնքի, Արծվանիկի պոչամբարը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբտենային կոմբինատի», Կապանի բժշկական կենտրոնի, Կապանի համար 2 ավագ և համար 1 հիմական դպրոցների ներկայացուցիչները:

Կապանի Օրհուս կենտրոնը դասընթացի անցկացման համար տրամադրեց հարթակ, համակարգիչ, պրոյեկտոր, ինտերնետ կապ և փաստաթղթերի տպագրության ծառայություններ:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող