170 view
«Պլաստիկ թափոններ. խնդիրներ և լուծումներ» թեմայով սեմինար Քաջարանում

10.10.2016

kapan_10_102016թ. հոկտեմբերի 10-ին Քաջարան քաղաքի թիվ 2 դպրոցի բնապահպանության կաբինետում կայացավ սեմինար «Պլաստիկ թափոններ. խնդիրներ և լուծումներ» թեմայով:

Համաձայն օրակարգի Կապանի Օրհուս կենտրոնի զեկույցի թեման էր` «Շրջակա միջավայրի պահպանություն: Կապանի բնապահպանական տեղեկատվության Օրհուս կենտրոնի փորձը»:

USIAD/PRP ծրագրի բնապահպանական ծրագրերի համակարգող Ալիսա Սավադյանը ներկայացրեց պլաստիկ թափոնների վտանգի, դրանց հավաքման և վերամշակման հնարավորությունները, կոշտ կենցաղային թափոնների կառավարմանը վերաբերող այլ ծրագրերը Սյունիքի մարզում, որի շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

«Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ նախագահ Քրիստինե Սաղաթելյանը ներկայացրեց պոլիէթիլենային շշերից պատրաստված իրերի լուսանկարներ, որոնք կիրառվում են պուրակների, այգիների, պարտեզների ձևավորման և այլ կիրառությունների համար:

Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը ներկայացրեց «Կոշտ կենցաղային թափոնները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա թեմայով շնորհանդես»` անդրադառնալով Կապան քաղաքի պոլիէթիլենային շշերի հավաքման, ըստ գույների տեսակավորման և մամլված ձևով կուտակման փորձին:
Ներկայացրեց օրակարգով նախատեսված շրջակա միջավայրի պահպանության հարցերը ու դրանցում Օրհուս կենտրոնի դերը: Կապանի Օրհուս կենտրոնի օրինակով համառոտակի ներկայացրեց Օրհուս կենտրոնների գործունեությունը, ծանոթացրեց նվաճումներին և հանրության հետ աշխատանքում ձեռքբերված արդյունքներին: Առանձնակի ուշադրություն հրավիրեց Օրհուսի համաձայնագրի երեք հիմնասյուներին, դրանց կիրառությանը, հանրության ու կառավարման մարմինների իրավունքներին ու պարտականություններին:
Միջոցառմանը ներկա էին Քաջարան քաղաքի ուսանողներ, ավագ դպրոցի աշակերտներ, թիվ 2 դպրոցի ուսուցչական կազմը և տնօրենը, վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանը և Կայուն զարգացման գծով միջազգային տնօրենը, քաղաքապետարանի աշխատակիցները:

Սեմինարի կազմակերպումը, պլաստիկ թափոնների վտանգի և վերամշակման վերաբերյալ բուկլետների տպագրությունը կազմակերպել էր Քաջարանի քաղաքապետարանը՝ 2016 թ. ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող