3,622 view

Հաղորդակցության ռիսկեր

20.10.2016
«Ռիսկը կրակ է: Եթե վերահսկվի ապա կօգնի ձեզ,
եթե անվերահսկելի լինի, կբարձրանա և կոչնչացնի ձեզ»:
Թեոդոր Ռուզվելտ

2016 թ.-ի հոկտեմբերի 3- 8-ը, Դրեզդենի Տեխնիկական Համալսարանի (ՏՀ) Հումանիտար և սոցիալական գիտությունների դպրոցը հյուրընկալել էր միջմասնագիտական, միջազգային Ամառային դպրոց` «Հաղորդակցության ռիսկեր և ռիսկի նկարագրություն» թեմայով:

Համախմբելով բնագիտության, գրականագիտության, ԶԼՄ-ների և կինոյի, սննդի, բիզնեսի և տնտեսագիտության, քաղաքագիտության, լեզվաբանության ոլորտի մասնակիցների` ստեղծվել էր խթանիչ մթնոլորտ ռիսկերի շուրջ քննարկումների, հեռանկարների և մեթոդների ինտենսիվ փոխանակման համար:

Այս ամառային դպրոցը Դրեզդենի ՏՀ ինստիտուցիոնալ ռազմավարության միջոցառումներից էր, որը հնարավորություն է տալիս հետազոտողներին ստանալ իրենց ոլորտի վերաբերյալ հատուկ կրթություն, շփվել գործընկերների հետ և զարգացնել միջազգային համագործակցության ծրագրեր:

Համարելով մեր մոլորակը ռիսկերի լաբորատորիա` ամառային դպրոցը նպատակ էր հետապնդում պատասխանել հետևյալ հարցերին` «Ինչպես կարող են փորձագիտական գիտելիքները և հաղորդակցման ռիսկը լավագույն կերպով բանակցել» և «Ինչպես կարելի է վերլուծել և հանրայնորեն հաշվի առնել ռիսկի իմաստաբանությունը և ռիսկի նկարագրությունը»:

Ամառային դպրոցի ընթացքում Դրեզդենի, Բեռլինի և Վիեննայի տեխնիկական համալսարանների դասախոսները միջմասնագիտական դասախոսություններ և քննարկումներ անցկացրին արդի ժամանակաշրջանի անվտանգության ու ռիսկերի նկարագրության շուրջ՝ ռիսկի գնահատումից մինչև ռիսկի կառավարում, մասնավորապես անդրադառնալով կլիմայի փոփոխության, պարենային, տեխնոլոգիական սպառնալիքներին ու խոցելիությանը:

19 մասնակիցները` Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Գանայից, Եգիպտոսից, Իտալիայից, Նիգերիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Կամերունից, Նիգերիայից և Հայաստանից, դասախոսությունները լսելուց զատ, հնարավորություն ունեցան ներկայացնել նաև շնորհանդեսներ, մասնակցել խմբային աշխատանքների:

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ հիմնադիր անդամ, Հայաստանի Օրհուս կենտրոնների (ՕԿ) կայքի Օրհուսի կոնվենցիայի որոշումների և փաստաթղթերի լուսաբանման փորձագետ Անուշ Բեյբությանը, մասնակցելով սույն միջոցառմանը, ներկայացրեց շնորհանդես «Հաղորդակցության ռիսկերը՝ կապված ՕԿ-ների գործունեության հետ» թեմայով:

Իրենց գործունեության ընթացքում Հայաստանի Օրհուս կենտրոնները նույնպես առնչվում են ռիսկի գործոնի հետ իրենց կողմից պարբերաբար կազմակերպվող հանրային քննարկումների և լսումների ընթացքում: Կենտրոնների համակարգողները փորձ են անում մասնակցային և երկխոսության գործընթացները համատեղել տեխնիկական փորձաքննության, ռացիոնալ որոշումների կայացման, հասարակական արժեքների ու նախասիրությունների հետ:

Որոշումների կայացման գործընթացներին հանրությանը ներգրավելու ՕԿ-ների նպատակային գործունեույթունը փորձագետը դիտարկել է ըստ երեք հիմնական շեշտադրման.

• Բնապահպանական խնդիրները տարբեր կերպ են ընկալվում՝ կախված անհատական կրթական մակարդակի տարբերություններից, ռիսկի ընկալումների տարբերությունները հիմնված են խնդրի սահմանման բնորոշման վրա,
• Գիտելիքների բոլոր ձևերը (գիտություն, ինտուիցիա, փորձ, արժեքներ) համարժեք են և պետք է լուրջ ընդունել,
• Որպես բնապահպանական հետազոտության բարդ բնույթի հետևանք, գիտական հակասություններն ու անորոշություններն անխուսափելի են:

Օրհուս կենտրոնները ջանում են փոխել ավանդական հաղորդակցման ռիսկի միակողմանի ճանապարհը, որը սահմանափակվում է տեղեկատվության տարածումով փորձագետներից հանրությանը, ավելի ժամանակակից, երկկողմանի մոտեցմամբ` շեշտադրում կատարելով մասնակցության և գիտնականների, քաղաքական գործիչների և հասարակության միջև համագործակցության վրա:

Կենտրոնները կազմակերպում են քննարկումներ՝ մեկտեղելով ՏԻՄ ներկայացուցիչների, գիտնականների, փորձագետների, ԶԼՄ-ների և տեղաբնակների:

Փորձագետները հակված են ներկայացնելու իրենց սեփական տեսակետները՝ որպես իրական ռիսկերի օբյեկտիվ ու փաստարկված գնահատականներ, մինչդեռ ոչ պրոֆեսիոնալների տեսակետները ներկայացվում են որպես իրականության կեղծ պատկերացում՝ սուբյեկտիվ, ինտուիտիվ, էմոցիոնալ և իռացիոնալ ընկալման արդյունք: Հետևաբար հասարակությունը խիստ կարիք ունի «կրթված» լինելու, որպեսզի լրացնի դիտարկված ընկալման բացը:

Ռիսկերի ընկալման առումով զգալի անջրպետ է նկատվել մի կողմից ռիսկերի գնահատմամբ զբաղվող փորձագետների, մյուս կողմից հասարակության միջև: Հիմնական խնդիրներից մեկն այն փաստի անտեսումն է, որ տարբեր ընկալումները և հեռանկարները համարժեք են և պետք է ընդունվեն որպես այդպիսին:
Փոխըմբռնումն ու մասնակցությունը անհրաժեշտ են վստահության մթնոլորտ ստեղծելու և խնդիրների լուծման համար, որոնք երկուսն էլ և՛ գիտականորեն, և՛ սոցիալապես բարդ են:

Հաղորդակցության ռիսկերը դժվարությունների են բախվում, քանի որ հանրության շրջանում կա գիտության և քաղաքականության հանդեպ վստահության և արժանահավատության աճող պակաս: Աշխարհում տեղի ունեցած խոշոր տեխնածին աղետների պատճառով վերջին երեք տասնամյակների ընթացքում տեղի է ունեցել խոշոր առաջատար սոցիալական ինստիտուտների և հաստատությունների հանդեպ վստահության լայնտարած կորուստ: Եվ չնայած կառավարությունը, գիտությունն ու արդյունաբերությունը շարունակում են կիսել այն համոզմունքը, որ հաղորդակցության ռիսկերը էական չեն, քանի դեռ այդ ռիսկերը վերահսկելի են, փաստ է, որ ռիսկերը ժամանակակից հաղորդակցության անքակտելի բնորոշ հատկանիշներն են:

Պատրաստեց Անուշ Բեյբությանը
Խմբագիր Մարի Չաքրյան