398 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

19.10.2016
Հոկտեմբերի 20-ին ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա քննարկում` «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական ախտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում» ծրագրի վերաբերյալ

Ինչպես հայտնի է մի խումբ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին հայտնելով իրենց մտահոգությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք, մեկ միլիոն ԱՄՆ դոլլար արժեքով «Անվտանգ քիմիկատների կառավարում» լայնածավալ ծրագրի ենթաբաղադրիչ հանդիսացող,«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում» ծրագրի վերաբերյալ:Վերջերս ՀՀ Բնապահպանության նախարարությունում կայացավ ծրագրի քննարկումը, որի ընթացքում պարզվեցին բազմաթիվ խնդիրներ: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մենք հրավիրում ենք ավելի լայնածավալ քննարկման, որը կկայանա Երևանի Օրհուս կենտրոնում, հոկտեմբերի 20-ին` ժամը 14:30-ին:

Սիրով հրավիրում ենք մասնակցելու հանդիպմանը:

Ծրագրի հայերեն տարբերակ