2,890 view
Հայաստանի Օրհուս կենտրոնների կոորդինացիոն հանդիպման առանցքը կենտրոնների տեսլականն էր ու Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի V/9а որոշումը
17.10.2016
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Տնտեսական և շրջակա միջավայրի հարցերով ծրագրերի պատասխանատու Մատիաս Լիխտենբերգը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, կարևորեց Հայաստանում Օրհուս կենտրոնների ստեղծման ու կայացման համատեքստում Բնապահպանության նախարարության հետ 15-ամյա համագործակցությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել շրջակա միջավայրի հարցերի լուծմանը շահագրգիռ կողմերի ներգրավման առումով:

Տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գրասենյակը նպատակ ունի շարունակել աջակցությունը Օրհուս կենտրոնների ցանցի գործունեությանը: Առաջիկա ամիսներին անխուսափելի համարելով կենտրոնների հետագա գործունեությանն առնչվող հնարավոր կազմակերպչական մարտահրավերները՝ նշեց, որ փորձ կարվի հաղթահարել դրանք երկխոսության միջոցով:Նշեց, որ փորձի ու կարծիքների փոխանակմաննմանատիպ հանդիպումներն ու շփումները միանշանակ կարող են նպաստել ծառացած խնդիրների լուծմանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր ողջույնի խոսքում արդյունավետ համագործակցության հույս հայտնեց նաև ապագայում: Շնորհակալություն հայտնելով լավ լուրի համար՝ նա նշեց, որ ոլորտում ԵԱՀԿ գրասենյակի հետհամագործակցությունը նախարարությունն սկսել է դեռ 2002 թ.-ին, երբ Հայաստանը սկսնակ էր Օրհուսի կոնվենցիայի դրույթներիիրականացման գործում: «Տարիների ընթացքումՕրհուս կենտրոնները նոր մշակույթ են մտցրել ու կարծրատիպեր փոխելՀայաստանում: Պատահական չեմ ասում կարծրատիպ»,- ավելացրեց նա՝ պարզաբանելով, որ բնապահպանական խնդիրների մեծ մասը կարծրատիպերով է պայմանավորված:

Օրհուս կենտրոնների հետագա աշխատանքներում Խաչիկ Հակոբյանը ևս կարևորեց համագործակցությունը՝ որպես իրական հոջողության գրավական: Կոչ արեց բոլոր գործընթացներում լինել կառուցողական: «ՕԿ-ներից ավելի լավ մեխանիզմ չի կարող լինել, սա շատ լավ համակարգ է, սակայնչպետք է չարաշահենք ԵԱՀԿ աջակցությունը, քանզի ցանկացած օգնություն ժամանակավոր է, կարևոր է դիտարկել բոլոր նոր հնարավորությունները ՕԿ-ների կայունացման համար»:
Իր հերթին պարոն Լիխտենբերգը համաձայնեց, որ ապագայում ֆինանսական աղբյուրների ճիշտ բալանսի պահպանումը հնարավորություն կտա պահպանել կենտրոնների անկախությունը:

Կենտրոնների աշխատանքային խնդիրների քննարկման ընթացքում կարևորվեց նաև կամավորների առավել ակտիվ ներգրավումը, նրանց կարիքների բացահայտումն ու համապատասխան դասընթացների ու միջոցառումների ձեռնարկումը:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Տնեսական և շրջակա միջավայրի հարցերով ծրագրերի պատասխանատու Մատիաս Լիխտենբերգի առաջարկով որոշվեց ստեղծել փոքր խմբեր ՕԿ-ների տեսլականն ու նպատակները, իրավական կարգավիճակի, ֆոնդահայթայթման հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով:

Աշխատաժողովի շրջանակում հանդիպում տեղի ունեցավ Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին Օրհուսի կոնվենցիայի նորանշանակ ֆոկալ փոյնթ, ՀՀ բնապահպանության նախարարությանիրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանի հետ:

Օրհուսի կոնվենցիայի իրականացման հարցերի շրջանակում հատկապես քննարկման առարկա դարձավ Համապատասխանության կոմիտեի V/9аորոշումը: Կոնվենցիայի ֆոկալ փոյնթը տեղեկացրեց, որ բնապահպանության նորանշանակ նախարարի կարգադրությամբ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկվեն:«V/9аորոշմամբ առաջ քաշված արդարադատության մատչելիության հարցերում նախարարության իրավասությունները սահմանափակ են, նչ վերաբերում է ՇՄԱԳՓ հարցերին, ապա պետք է փորձել գտնել մեխանիզմներ, որոնք համահունչ կլինեն թե՛ Օրհուսի և Էսպոյի կոնվենցիաների պահանջներին, թե՛ Հայաստանի ներքին քաղաքականությանը»,- նշեց նա:

Հանդիպմանը ներկա «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ ներկայացուցիչը իրավական հարցերում աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Հաշվի առնելով, որ Հայաստանը մինչև հոկտեմբերի 30-ը շատ քիչ ժամանակ ունի շտկելու համար որոշմամբ առաջ քաշված օրենսդրական բացերը,Հայաստանի Օրհուս կենտրոնների ներկայացուցիչները, ողջունելով նախարարության պատրաստակամությունը, որոշեցին աջակցության նամակ գրել կենվենցիայի քարտուղարությանը Հայաստանին տրված ժամանակը երկարացնելու խնդրանքով, որպեսզի որոշման վերանայումների եզրակացությունների համաձայն Հայաստանի նկատմամբ խիստ միջոցներ չձեռնարկվեն և 2017թ. ապրիլին՝ Կողմերի 21-րդ հանդիպմանը մեր երկիրը պարզերես ներկայանա: Որոշվեց զուգահեռ քննարկել պրակտիկայում առաջացած խնդիրները՝ կապված հանրային լսումների կազմակերպման, անցկացմանու հետադարձ կապի ապահովման հետ:

Հանդիպման օրակարգ

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը