369 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

06.10.2016

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը «Հանքարդյունաբերության օրենսդրության բարեփոխման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 7-ին, ժ. 11:00-ին իրականացնում է ևս մեկ քննարկում ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգելու ընդերքօգտագործման թափոնների կառավարումը, վերամշակումը, ֆինանսական երաշխիքների պահանջը և մի շարք այլ դրույթներ:

Քննարկման նպատակն է իրազեկել օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունների և ընդերքօգտագործման թափոնների կառավարման կարգավորման վրա դրանց ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել նախագծի վերաբերյալ կարծիքների և առաջարկների ներկայացման համար:

Քննարկումը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում (նոր մասնաշենք, սենյակ` 133W):

Օրենքի նախագիծը և քննարկման օրակարգը կցված են ստորև:

Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը:

Հարգանքով`
Ալեն Ամիրխանյան,
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն

Նախագիծ
Օրակարգ