3,849 view
Ներկայումս «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է Օրհուս կենտրոնների ցանցի ամրապնդման գործողություններ

30.09.2016

News_tvk_30_09_1ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններն իրականացնելու գործում, Օրհուսի կոնվենցիայի վավերացումից ի վեր աջակցում է ՀՀ կառավարությանը: Այս աջակցության շրջանակներում ԵԱՀԿ-ն ստեղծվել է և շարունակում է տրամադրել ծրագրային, գործառնական և ֆինանսական աջակցություն Հայաստանի Օրհուս կենտրոններին՝ որպես տեղական և ազգային մակարդակներում Օրհուսի կոնվենցիայի սկզբունքների իրականացմանը նպաստող կառույցներ:

Օրհուս կենտրոնները ներգրավված են տեղեկատվության մատչելիության և շրջակա միջավայրի իրազեկության բարձրացման, բնապահպանական մարտահրավերների և սպառնալիքների արձագանքման հարցերում: Հասարակությանը տրամադրում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության լայն մատչելիություն, խթանում հասարակության մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացմանը։

2015թ. ԵԱՀԿ գրասենյակի պատվերով իրականացվել է անկախ գնահատում՝որոշելու համար կենտրոնների հետագա զարգացման և կայունության հիմնական ոլորտները։ Գնահատման առանցքային դիտարկման համաձայն, չնայած առանձին կենտրոններում փորձագետների խորհրդի կողմից որոշակի վերահսկողության առկայությանը, չկա ընդհանուր հաշվետվողականության համակարգ ցանցի ներսում, չկա համակարգ չափելու կենտրոնների կատարողականները կամ ազդեցությունը:

Օրհուս կենտրոնների գործունեության խորքային մոնիտորինգ իրականացնելու նպատակով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Աջակցելկառավարությանըևքաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագրի շրջանակում որպես գործընկեր ներգրավել է «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը գործում է ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո:

Օգոստոս ամսից «Տեղեկատվական վերլուծական կենտրոն»-ն իրականացնում է Օրհուս կենտրոնների ցանցի ամրապնդման, ազգային և տեղական մակարդակում դրանց բնապահպանական ներգրավվածության բարելավմանն ուղղված գործողություններ:

Նախնական փուլում մշակվել են և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համաձայնեցվել գնահատման չափորոշիչներ, որոնք կիրառվում են կենտրոնների գործողությունների համապատասխանությունը, արդյունավետությունը, իսկությունը, ազդեցություններըև կայունությունը գնահատելու համար:

Չափորոշիչներն օգնելու են գնահատելու աշխատանքների որակը, հավաքագրելու քանակական տվյալներ, ինչպես նաև գնահատելու համակարգողների անձնական կարողությունները:

Առ այսօր այց է կատարվել և ուսումնասիրվել 15 կենտրոններից 12-ը: Արարատի, Գավառի և Գյումրու Օրհուս կենտրոններ այցելություն է նախատեսվում հոկտեմբերի սկզբին:

Մոնիթորինգի նախնական արդյունքների համաձայն, Հայաստանի Օրհուս կենտրոնները կատարել են իրենց հիմնական առաքելությունը, այն է՝ ամրապնդել պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կարողությունները շրջակա միջավայրի խնդիրների լուծման գործում, հարթակ հանդիսանալ պետական կառույցների և քաղաքացիական հասարակայնության միջև երկխոսության համար:

Պատրաստեց՝ Մարի Չաքրյանը