3,946 view
Էլեկտրոնային տեղեկատվական գործիքների և ինֆորմացիայի համակարգման մեխանիզմ (Քլիրինգ-հաուզ)

29.09.2016

Aarhus_cleaninghouse_1Օրհուսի կոնվենցիայի Էլեկտրոնային տեղեկատվական գործիքների և ինֆորմացիայի համակարգման մեխանիզմն ընդունվել է Կողմերի երկրորդ հանդիպմանը, (2005թ., մայիսի 25-27-ը, Ղազախստան, Ալմաթի)։ Հանրության համար բնապահպանական տեղեկատվության մատչելիություն ապահովելու նպատակով կողմերին առաջարկվել է առավել արդյունավետորեն կիրառել էլեկտրոնային տեղեկատվության գործիքները։ Մասնավորապես հանդիպմանը Կողմերին և այլ շահագրգիռ պետություններին առաջարկվել է ձեռնարկել մի շարք միջոցառումներ:
Ընդհանուր քաղաքականության առումով`

• Մշակել և իրականացնել ազգային «էլեկտրոնային կառավարման» ռազմավարություններ, օգտագործել էլեկտրոնային գործիքներ`հեշտացնելու համար վարչական գործընթացները և ծառայությունները, ինչպես նաև մատչելի բնապահպանական տեղեկատվություն տրամադրելու հարցում պետական կառավարումը դարձնել ավելի թափանցիկ և արդյունավետ, արձագանքել նման տեղեկատվության ստացման հարցումներին:

• Աջակցել դեպի հեռահաղորդակցության ցանցեր հանրության մուտքը սահմանափակող սոցիալական, ֆինանսական և տեխնոլոգիական արգելքների նվազեցմանը, ըստ հնարավորության վերացնել դրանք (կապի բարձր սակագին, վատ կապ, համակարգչային տարրական գրագիտության բացակայություն)։

• Խթանել էլեկտրոնային տեղեկատվական գործիքների կիրառումը`հեշտացնելու համար հանրության մասնակցությունը շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներին, վերահսկել դրանց կատարումը, այդ թվում `տեղեկացնել հասարակությանը համապատասխան հնարավորությունների մասին, ապահովել հասարակության հետ հետադարձ կապը` էլեկտրոնային ձևաչափով, ապահովել, որպեսզի էլեկտրոնային եղանակով ստացված առաջարկությունները ունենան ոչ էլեկտրոնային եղանակով ստացված մեկնաբանություններին համարժեք կշիռ և այլ:

• Խթանել և նպաստել էլեկտրոնային տեղեկատվական գործիքների օգտագործման վերաբերյալ միջազգային քաղաքականության երկխոսությանը` շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության և որոշումների կայացմանը հանրության մասնակցության գործում փորձի փոխանակման և լավագույն փորձի տարածման նպատակով:

• Վերահսկել տրամադրվող տեղեկատվության ձևը և բովանդակությունը՝ հաշվի առնելով օգտվողների կարիքները, գնահատել առաքվող տեղեկատվության ազդեցությունը` բարձրացնելու համար շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ իրազեկությունը և դյուրացնելու ակտիվ ներգրավվածությունը:

• Տրամադրել տեղեկատվություն մայրենի լեզվով (ներով) և միջազգային հանրության համար հետաքրքրություն ներկայացնող հիմնական տեղեկատվութունը՝ գոնե անգլերենով:

• Ազգային օրենսդրության մեջ ամրագրման միջոցով` ներդնել Օրհուսի կոնվենցիայի կիրառման հետ կապված լավագույն փորձն ազգային և տեղական մակարդակներում

Ըստ տեղեկատվության առաջնահերթությունների, ապահովել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3 և 4 դրույթներին համապատասխան օրենսդրական կամ կարգավորման միջոցառումներ, այդ թվում.

 բնապահպանական տեղեկատվության հանրային մատչելիությունը իրականացվելու է էլեկտրոնային ձևաչափով, տեղեկատվության ստացման հարցումների պատասխանները պետք է տրամադրվեն էլեկտրոնային եղանակով։

 պահանջվող փաստաթղթերը, որոնք, համաձայն 6-րդ հոդվածի դրույթների, պետք է կազմել և/ կամ ներկայացնել բնապահպանական որոշումների կայացման գործընթացների համատեքստում, պետք է հասանելի լինեն էլեկտրոնային տարբերակով,

 աստիճանաբար հասնել նրան, որ օգտվողների կարիքներին համահունչ տեղեկատվությունը ժամանակին հասանելի լինի համացանցում և այլ:

Ներդնել «Քլիրինգային Մեխանիզմ», ասել է թե`

Գործարկել կոնվենցիայի իրականացման հետ կապված տեղեկատվություն պարունակող վեբկայք՝ համազգային մակարդակում, որը կծառայի որպես կոնվենցիայի քլիրինգային մեխանիզմի ազգային հանգույց,

Նշանակել կոնտակտային միավոր, որը պատասխանատու է ազգային հանգույցում պարունակվող տեղեկատվության հավաքագրման, մշակման, թարմացման և անհրաժեշտ տեղեկությունները կենտրոնական հանգույցին տրամադրման համար և պարտավորվել տեղեկատվություն տարածել հանրության շրջանում քլիրինգային մեխանիզմի վերաբերյալ,

Ընդլայնել պաշտոնատար անձանց կարողությունները, որոնք կառավարում և թարմացնում են ազգային հանգույցի տեղեկատվությունը, և քլիրինգային մեխանիզմով կենտրոնական հանգույցից տրամադրում անհրաժեշտ տեղեկությունները:

Փաստաթղթի բնօրինակին կարող եք ծանոթանալ սույն հղումով` http://www.unece.org/fileadmin/DAM/env/pp/a_to_i/1st_meeting/ece.mp.pp.2005.2.add.4.e.pdf

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան