348 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

27.09.2016

Եթե Ձեզ հետաքրքրում է, թե ինչ ներուժ ունի Հայաստանը այլընտրանքային և մաքուր էներգիայի ոլորտում, ուրեմն Սեպտեմբերի 28-ին, ժամը` 19:00-ին, կարող եք միանալ Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանի «Կանաչ Զրույցներ» միջոցառմանը, որը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք Ադամյան 2/2):

Թվով չորրորդ «Կանաչ Զրույցները» համատեղ կազմակերպում են ՀԲԸՄ Հայաստանը և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը Հայաստանում» ծրագիրը: Կոչվում է «Հայաստանի այլընտրանքային էներգիայի ներուժը»: Միջոցառումն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության էներգախնայողության օրերի շրջանակում:

Միացեք քննարկմանը և իմացեք՝ ինչպես արևային էներգիան կարող է օգտագործվել բնակելի շենքերում, և ինչպես բիոզանգվածային էներգիան կարող է օգտագործվել քաղաքային և գյուղական համայնքներում՝ էներգիա և գումար խնայելու համար:

Մասնակցությունն ազատ է: Խնդրում ենք գրանցվել այստեղ:

Վայրը`

Հարգանքներով՝

ՀԲԸՄ Հայաստան

Հեռ. (+374 60) 722222