336 view

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

27.09.2016
Սույն թվականի սեպտեմբերի 28-ին, ժ. 14:00-ին, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան քննարկում ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ:

Սույն օրենսդրական նախաձեռնությունը նպատակ ունի կանոնակարգելու ընդերքօգտագործման թափոնների կառավարումը, վերամշակումը, ֆինանսական երաշխիքների պահանջը և մի շարք այլ դրույթներ:

Քննարկման նպատակն է իրազեկել օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունների և ընդերքօգտագործման թափոնների կառավարման կարգավորման վրա դրանց ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել նախագծի վերաբերյալ կարծիքների և առաջարկների ներկայացման համար:

Քննարկումը տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանում (նոր մասնաշենք, սենյակ` 133W):

Օրենքի նախագիծը և քննարկման օրակարգը կցված են ստորև:

Խնդրում եմ հաստատել ձեր մասնակցությունը:

Հարգանքով`
Ալեն Ամիրխանյան,
ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն