3,994 view
Աշխարհի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեմ են խոշոր «կլիմայական ֆինանսների» ուղղմանը ՀԷԿ-երի կառուցմանը

27.09.2016

klima_news_27_09Աշխարհի 40 երկրների 104 Քաղաքացիական հասարակական կազմակերպություններ, ներկայացնելով 11 միջազգային և 6 տարածաշրջանային կազմակերպություններ, սեպտեմբերի 22-ին հանդես են եկել հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով Կլիմայական Կանաչ Հիմնադրամի (ԿԿՀ) քաղաքականության և գործելակերպի անհամապատասխանության առնչությամբ, քանի որ ԿԿՀ խորհուրդը նախատեսում է քննարկել բարձր ռիսկային ծրագրային առաջարկներ իր առաջիկա՝ հոկտեմբերի 12-14-ը Կորեայի Հանրապետությունում կայանալիք հանդիպմանը (http://www.greenclimate.fund/home):

ՔՀԿ-ների ներկայացուցիչները կոչ են արել խստացնել վերահսկողությունը Կոնվենցիայի կողմ երկրների կլիմայական քաղաքականության նկատմամբ՝ նպատակ ունենալով սահմանափակել նոր խոշոր ՀԷԿ-երի ամբարտակների շինարարության համար հատկացումները: Կոչի հեղինակները գտնում են, որ դրանք անմիջական բացասական ազդեցություն են թողնում մեր մոլորակի կլիմայի ամենազգայուն ու խոցելի տարրերից մեկի՝ գետերի ու լճերի վրա:

Կլիմայական գումարները խոշոր ՀԷԿ-երի ամբարտակների շինարարությանն ուղղելու դեմ են արտահայտվել առավելապես ԱՄՆ (16), ՌԴ (14), ԵՄ (12) ներկայացնող քաղաքացիական հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրներում մասնաճյուղեր ունեցող «Երկրի ընկերներ» միջազգային կազմակերպության անդամները (11):

news_klima_27_09_1Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ ԿԿՀ հիմնադրամի ստեղծման օրվանից ի վեր, քաղաքացիական հասարակությունը խորապես մտահոգված է, քանի որ այն ստեղծված է աջակցելու է նախագծերի, որոնք կարող են բնապահպանական և սոցիալական զգալի վնաս հասցնել խոցելի համայնքներին:

Քանի որ խորհուրդն իր առաջիկա նիստում նախատեսում է քննարկել բարձր ռիսկայնությամբ մինչև 6 նախագծեր, հայտարարության տակ ստորագրած ՔՀԿ-ները պահանջում են, որ խորհուրդը չքննարկի դրանք, քանի դեռ տեղական մակարդակում մշակված չէ համապատասխան քաղաքականություն, Խորհուրդը պետք է ուշադրություն դարձնի, որ ներկայացվող նախագծերում նվազագույնի հասցված լինեն ռիսկերը, ներկայացված լինեն օգուտների ու վնասների չափելի ցուցանիշներ:

Հենց այդ նպատակով էլ Խորհուրդը չպետք է քննարկի որևէ բարձր ռիսկային ծրագրային առաջարկ, մինչև դրանում լիարժեք ընդունված և գործարկված չլինի Բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարման համակարգ, չհամապատասխանի տեղաբնակների քաղաքականությանը և այլն
Կլիմայի 22-րդ գագաթաժողովին, որը (COP-22) տեղի կունենա 2016թ. նոյեմբերի 7-18-ը, Մարաքեշում, տարաբնույթ հարցերի թվում քննարկվելու են Փարիզյան կլիմայական համաձայնագրի իրականացման ֆինանսական մեխանիզմները (http://unfccc.int/cooperation_and_support/financial_mechanism/green_climate_fund/items/5869.php) , որի ներքո կներկայացվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այս պահանջը:

Պատրաստեց` Մարի Չաքրյանը
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր