3,094 view
ԱԱՏՌ արձանագրության վավերացման և իրականացման ուղղությամբ ընթացիկ և առաջիկա գործողությունները միջազգային մակարդակում

26.09.2016

Alaverdi_-350x2002016թ. սեպտեմբերի 19–21-ը, Մինսկում, «Ստացեք առողջ հասարակության ձեր իրավունքը» կարգախոսի ներքո տեղի է ունեցել ՄԱԿ-ի ԵՏՀ Օրհուսի կոնվենցային կից «Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրի մասին» արձանագրության (ԱԱՏՌ Արձանագրություն) Երկրորդ ենթատարածաշրջանային սեմինարն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Նպատակն էր՝ նպաստել ԱԱՏՌ արձանագրության իրականացմանն ու վավերացմանը:

Այն նախաձեռնել էր ԱԱՏՌ արձանագրության քարտուղարությունը՝ համատեղ Բելառուսի Հանրապետության Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության և «Բել ԿԱ ՊԵԿ «Էկոլոգիա» գիտա- հետազոտական կենտրոնի:

Սեմինարին կարևորվել է փոխգործակցությունը Օդի անդրսահմանային հեռահար աղտոտման մասին կոնվենցիայի և Տվյալների հավաքագրման և հաշվետվությունների ներկայացման արձանագրությունների հետ:

Եռօրյա միջոցառման թեմատիկ նիստերի միջոցով մասնակիցները պարզել են, թե ինչպես ավելի ճիշտ կլինի նպաստել ԱԱՏՌ-ի իրագործմանը ազգային մակարդակում, մասնավորապես՝ ստեղծել համապատասխան ինստիտուցիոնալ և իրավական շրջանակներ, մշակել լուսաբանման ենթակա քիմիական նյութերի և ձեռնարկությունների ցանկը, զարգացնել հաշվետվության պահանջները, խթանել հասարակության իրազեկությունը և այլ:

Հանդիպմանը վերաբերող փաստաթղթերը հասանելի են սույն հղումով՝ http://www.unece.org/index.php?id=43077#/:
Առաջիկայում՝ նոյեմբերի 23-ից 24-ը, Ժնևում, ԱԱՏՌ քարտուղարությունը պլանավորում է ԱԱՏՌ արձանագրության Կողմերի աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը:

Աշխատանքային խումբը կուսումնասիրի ընթացիկ աշխատանքային ծրագրի իրագործման առաջընթացը և կքննարկի Կողմերի հանդիպման հաջորդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները՝ 2015-2017թթ․ աշխատանքային ծրագրի իրականացումը, ֆինանսական հարցերը, համապատասխանության և հաշվետվության մեխանիզմները, այդ թվում Համապատասխանության հանձնաժողովի կողմից պատրաստված փաստաթղթերը Արձանագրության իրականացման հաշվետվության ուղեցույցի մասին, ինչպես խթանել և զարգացնել կարողություններն այս ուղղությամբ և այլն:

Alaverdi_3_06_2-350x200

Հանդիպմանը նախապատրաստական աշխատանքներ կտարվեն ԱԱՏՌ արձանագրության Կողմերի հանդիպման հերթական երրորդ նստաշրջանի համար, այդ թվում Օրհուսի կոնվենցիայի կողմերի համատեղ հռչակագրի նախագծի քննարկման և 2018-2021 թթ․-ի ծրագրի հետագա աշխատանքի համար:

Աշխատանքային խմբին կներկայացվեն նաև էլեկտրոնային գործիքների վերաբերյալ վերջին զարգացումները, այդ թվում ` բնապահպանական ժողովրդավարությանն ուղղված Օրհուսի հաշվարկային պալատի (Clearinghouse) գործունեությունն ու PRTR.net գլոբալ պորտալը, համագործակցությունը ԵՏՀ, ՏՀԶԿ-ի և ՄԱ ուսումնահետազոտական ինստիտուտի հետ:

ԱԱՏՌ արձանագրության Կողմերի աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպման փաստաթղթերը և մասնակցության կարգը հասանելի է սույն հղումով http://www.unece.org/index.php?id=42177#/ :

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր