2,644 view
Էկոկրթական դասընթաց Կապան քաղաքի երիտասարդների մեդիա գիտական զարգացման կենտրոնի սաների համար

24.09.2016

kapan_news_24_09_16_1Սեպտեմբերի 22_ին Կապանի Օրհուս կենտրոնում Կապան քաղաքի երիտասարդների մեդիա գիտական զարգացման կենտրոնի սաների համար կայացավ դասընթաց «Օրհուսի կոնվենցիա» թեմայով:

Համակարգողը, ողջունելով աշակերտներին և շնորհակալություն հայտնելով ղեկավարին համատեղ էկոդասընթացի անցկացման համար, նախ համառոտ ներկայացրեց Օրհուս կենտրոնի գործունեությունը, ծանոթացրեց նվաճումներին և հանրության հետ ձեռք բերված արդյունքներին, ապա ներկայացրեց Օրհուսի համաձայնագրի երեք հիմնասյուները, դրանց կիրառությունը` շեշտը դնելով էկոլոգիական տեղեկատվության բովանդակության և ձեռքբերման իրավունքի իրացման վրա:

Ներկայացվեց նաև համառոտակի տեղեկատվություն Հայաստանի Օրհուս կենտրոնների մասին, դրանց գործունեության, նպատակների և խնդիրների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցները տեղեկացան, թե ինչպես կարող են տեղեկատվություն ստանալ Օրհուս կենտրոնների կայքից և տրամադրել տեղեկատվություն Օրհուս կենտրոններին: Քանի որ նրանք անցնում են լրագրողական դասընթացներ, շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող իրենց հետաքրքրող հարցերի բարձրացման ու դիտարկումների տարածման համար որպես հարթակ կենտրոնի համակարգողն առաջարկեց օգտագործել www.aarhus.am կայքը:

Աշակերտներին տրամադրվեցին «Բլեջան» ՀԿ-ի կողմից հրատարակված «ՈՒմ դիմել և ինչպես վարվել, երբ խախտվում են Ձեր էկոլոգիական իրավունքներն ու շահերը» տեղեկատու թերթիկները:kapan_news_24_09_16_2
Սաները խնդրեցին տեղեկատվություն տրամադրել բնության վրա պոլիէթիլենային իրերի բացասական ազդեցության մասին: Կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, պատասխանելով որոշ հարցերի, խոստացավ հաջորդ հանդիպմանը տրամադրել նշված թեմայով մանրամասն տեղեկատվություն` միաժամանակ առաջարկելով սեփական ուսումնասիրությունն անցկացնել համացանցի և կենտրոնում առկա գրականության միջոցով:

Ամփոփելով սեմինարը և արձագանքելով Կապան քաղաքի երիտասարդների մեդիա գիտական զարգացման կենտրոնի ուսուցիչների առաջարկություններին` նա, ինչպես Օրհուս կենտրոնում, այնպես էլ մեդիա կենտրոնում բնապահպանական թեմաներով այլ սեմինարներ կազմակերպելու պատրաստակամություն հայտնեց:

Աշոտ Ավագյան
Կապանի Օրհուս կենտրոն