2,056 view
Հայաստանը Էսպոյի կոնվենցիայի Ռազմավարական էկոլոգիական գնահատման աշխատանքային խմբի 6-րդ հանդիպման օրակարգում

22.09.2016

Espoo_news_22_09Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի (Էսպոյի կոնվենցիա) և Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրության աշխատանքային խմբի 6-րդ նիստը կկայանա նոյեմբերի 7 – 10-ը, Ժնևում:

Հանդիպմանը կներկայացվեն կոնվենցիայի իրականացման հանձնաժողովի 36-րդ նիստի արդյունքները (5-7 սեպտեմբերի 2016 թ., Ժնև, http://www.unece.org/index.php?id=40426#/), ինչպես նաև զեկույց կոնվենցիայի Կողմերի հանդիպման IV/2 որոշման իրականացման հանձնաժողովի գործունեության վերաբերյալ, մասնավորապես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Ուկրաինայի նկատմամբ:

Վերոնշյալ որոշման իրականացմանը հետևող հանձնաժողովը կներկայացնի նաև էլեմենտներ Կոնվենցիայի և Արձանագրության համապատասխանության վերանայման որոշումների նախագծերի համար, որոնք կքննարկվեն 2017թ. հունիսին Մինսկում կայանալիք Կոնվենցիայի Կողմերի 7-րդ և Արձանագրության կողմերի 3-րդ հանդիպմանը: Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Մոլդովան կհրավիրվեն զեկուցելու Կոնվենցիայի և Արձանագրության դրույթների վերաբերյալ օրենսդրական նախագծերի ընդունման կամ փոփոխման գործընթացի վերաբերյալ, որ պատրաստել են ի լրումն քարտուղարության կողմից ներկայացրած տեխնիկական և խորհրդատվական աջակցության:

Էսպոյի կոնվենցիայի քարտուղարությունը տեղեկատվություն կտրամադրի Կոնվենցիայի և դրա երկու ուղղումների վավերացման իրավիճակի վերաբերյալ: Պատվիրակությունները կհրավիրվեն զեկուցելու նախատեսված վավերացումների վերաբերյալ: Համաձայն աշխատանքային խմբի հինգերորդ նստաշրջանի պահանջի, այն Կողմերը, որոնք դեռ չեն վավերացրել երկու ուղղումները, մինչև 2017 թ.-ի հունիսը պետք է վավերացնեն դրանք:

Մասնավորապես, առաջին ուղղման պահին (փետրվարի 27, 2001 թ.) Կոնվենցիայի կողմ պետություններին, այսինքն՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելգիային, Մակեդոնիային, Հունաստանին, Դանիային, Կանադային, Կիպրոսին, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորությանը, Հյուսիսային Իռլանդիային և Ուկրաինային, կառաջարկվի տրամադրել մանրամասն տեղեկատվություն ուղղումը վավերացնելու հետ կապված ձեռնարկված միջոցառումների մասին:

Կառաջարկվի համապատասխան երկրներին և քարտուղարությանը ներկայացնել տեղեկություններ `
ա) Ռազմավարական էկոլոգիական գնահատման տեղեկատվական թերթիկների նախապատրաստման, և
բ) Ռազմավարական էկոլոգիական գնահատման ազգային ուղեցույցների մշակման վերաբերյալ (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Մոլդովա և Ուկրաինա):

Espoo_news_22_09_4Քարտուղարությանը և համապատասխան երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) առաջարկվելու է զեկուցել վերջերս իրականացված կամ պլանավորված աշխատաժողովների մասին, ներառյալ` ուսուցողական, Արձանագրության ընդունման հարցերով, ինչպես նաև մեկնարկայի ռազմավարական էկոլոգիական գնահատման աշխատանքային պլանի վերաբերյալ:

Նստաշրջանի ժամանակ Հանձնաժողովի անդամները մի քանի նախագծերի կապակցությամբ ձեռնարկված գործողությունների թվում կքննարկեն նաև, թե Հայաստանն ինչ է արել Մեծամորի ԱԷԿ-ի շինարարության շրջակա միջավայրի վրա անդրսահմանային ազդեցության գնահատման գործընթացի բարելվման ուղղությամբ

Մանրամասները հետևյալ հղումով՝ http://www.unece.org/index.php?id=42745#/

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր՝ Մարի Չաքրյան

«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր