3,128 view
Եվրոպայում մեկնարկել է «Շարժունակության» Շաբաթը

19.09.2016

aarhusnews_19_09_2Ամեն տարի սեպտեմբերի 16-ից 22-ը Եվրոպայում տեղի է ունենում «Շարժունակության» Շաբաթ (ԵՇՇ)` խրախուսելու Եվրոպական համայնքներին ներդնել և նպաստել կայուն տրանսպորտային միջոցների զարգացմանը, առաջարկել մարդկանց ավտոմեքեն փոխարինել այլընտրանքային տրանսպորտային միջոցներով՝ հեծանիվներով, ինքնագլորներով, անվաչմուշկներով կամ էլեկտրական տրանսպորտային միջոցներով:

Շարժունակության շաբաթն առաջին անգամ անցկացվել է 2002թ.-ին: Այդ ժամանակից սկսած` մասնակիցների թիվը գնալով աճել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում: 2015 թ.-ին շուրջ 1900 քաղաքներ 45 երկրներից մասնակցել են ԵՇՇ շրջանակում կազմակերպված միջոցառումներին:

Այս տարի միջոցառումը կանցկացվի «Խելացի և կայուն շարժունակություն» խորագրի ներքո:
Եվրոպական շարժունակության շաբաթն ավարտվում է «Մեկ օր առանց մեքենայի» ակցիայով: Այն խրախուսում է մարդկանց մտածել շարժունակության արժեքի մասին, ճամփորդելու համար ընտրել առավել արդյունավետ միջոց:
aarhusnews_19_09_3
Եվրոպայի «Շարժունակության» շաբաթը խրախուսում է տեղական քաղաքական գործիչներին և հանրությանը, խելացի ու կայուն շարժունակության ականատեսը լինելով, հետևել շարժման «Խելացի շարժունակություն, ամուր տնտեսություն» կարգախոսին:

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցել իրնեց ծրագիրը կամ գործունեությունը հետևյալ հղումով՝ www.mobilityweek.eu :

Պատրաստեց` Անուշ Բեյբությանը
Խմբագիր` Մարի Չաքրյան
«Աջակցել կառավարությանը և քաղաքացիական հասարակությանը` լուծելու շրջակա միջավայրին առնչվող խնդիրները» ծրագիր