06-12-2017
Դեկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա կլոր-սեղան քննարկում՝ Հայաստանում «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի իրականացման հարցերի շուրջ:
29-09-2017
Դասընթացի հրավեր. Օրհուսի կոնվենցիայի ու հարակից փաստաթղթերի ճանաչում և կիրառում
18-08-2017
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. օգոստոսի 30-ին ժամը 11:00-ին Երևանի Օրհուսի գրասենյակում՝ Երևան, Չարենցի փող. 46 հասցեում, տեղի կունենան «Երևանի ՋԷԿ-ի 220/110/35 ենթակայանի վերակառուցման» նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
11-04-2017
Ս.թ. ապրիլի 13-ին, ժամը` 12:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում /հասցե` Չարենց 46/ տեղի է ունենալու հանրային քննարկում` Գլաձորի բազմամետաղային հանքավայրի բացահանքի շահագործման աշխատանքային նախագծի ՇՄԱ հաշվետվությանը ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված բացասական եզրակացության վերաբերյալ
04-04-2017
ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը հրավիրում է Ձեզ մասնակցելու «Ներքին շուկայում ավանդական պոլիմերային փաթեթվածքների շրջանառության փուլային կրճատման նպատակով միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը» հաստատելու ՀՀ վարչապետի որոշման նախագծին նվիրված քննարկմանը:
04-04-2017
Մեր հրաշագեղ մոլորակը բոլորիս համար է
18-րդ միջազգային բնապահպանական նկարչական մրցույթ երեխաների համար
27-02-2017
Ս.թ. մարտի 3-ին ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում (Հասցե`Երևան, Չարենցի 46, 2-րդ հարկ) տեղի է ունենալու «Հայաստանի արևային էներգետիկայի ընկերությունների միություն /ՀԱԷԸՄ/» իրավաբանական անձանց միության հիմնադրման անդրանիկ հանդիպումը:
05-12-2016
Երևանի Օրհուս կենտրոնի և «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ ս.թ. դեկտեմբերի 7-ին, ժամը` 12:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում Հայաստանի Հանրապետությունում գործող բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպում է խորհրդատվական սեմինար` «Ձեռնարկությունների արդյունավետ հաշվետվողականություն» թեմայով…
03-11-2016
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում, հանրակրթական դպրոցների, կրթօջախների, ուսուցիչների ու էկոկրթության ոլորտի ՀԿ-ների համար տեղի կունենա սեմինար միջին դպրոցի համար նախատեսված «Պահպանենք մեր Մոլորակի կլիման» հրատարակությունների կիրառման վերաբերյալ
19-10-2016
Ս.թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 14:30-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (ք. Երևան, Չարենցի փողոց 46) տեղի կունենա քննարկում` «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական ախտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների ախտազերծում» ծրագրի վերաբերյալ
18-10-2016
Ս.թ. հոկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում (ք. Երևան, Չարենցի փողոց 46) տեղի կունենա հանդիպում` Հայաստանի Հանրապետությունում վաճառվող և օգտագործվող կապար պարունակող ներկերի վերաբերյալ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» և «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ների կողմից կատարած հետազոտությունների արդյունքների մասին
16-05-2016
ԳԷՀ ՓԴԾ խորհրդակցական հանդիպում Երևանի հասարակական կազմակերպությունների համար
13-04-2016
Ս.թ. ապրիլի 15-ին, ժամը՝ 14:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում /հասցե՝ Չարենց 46/ տեղի կունենա «Կլիմայի փոփոխության և առողջապահության ՀՀ ազգային քաղաքականության վերլուծության» նախագծի վերաբերյալ հանրային քննարկում
21-03-2016
Երևան քաղաքի Կոմիտաս 15 հասցեում նախատեսվող բազմահարկ բնակելի շենքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ
08-02-2016
2016թ-ի փետրվարի 19-ին ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենան հանրային լսումներ և քննարկումներ` ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Ջրային տնտեսության ԾԻԳ>> ՊՀ-ի կողմից իրականացվելիք Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի <<Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ>> (ԲՍԿՇ) փաստաթղթի վերաբերյալ
16-11-2015
Նոյեմբերի 20-ին, ժամը 16:00 -ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա քննարկում Օրհուսի կոնվենցիայի հաապատասխանության կոմիտեի Հայաստանի մասին V/9a որոշման կատարման մասին եզրակացության շուրջ
29-10-2015
Ս. թ. նոյեմբերի 2-ին, ժամը 15:00-ին, Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա «Նպաստել բնապահպանական քաղաքականության միջոցով շրջակա միջավայրի պահպանության բարելավման» ծրագրի արդյունքների ներկայացումը
07-10-2015
Ս/թ հոկտեմբերի 9-ին, ժ. 13:30-ին Հայաստանի բնության պետական թանգարանում Երևանի Օրհուս կենտրոնի հետ համատեղ կանցկացվի միջոցառում նվիրված Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան
15-09-2015
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի պատվերով միջազգային անկախ փորձագետի կողմից իրականացվելու է Հայաստանի Օրհուս կենտրոնների գործունեության գնահատում, որի շրջանակներում փորձագետը հանդիպումներ է ունենալու միջազգային, պետական, հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ:
Մայրաքաղաքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի կունենա Երևանի Օրհուս կենտրոնում, հոկտեմբերի 1-ին, ժամը` 16:00-ին, հասցե` Չարենց 46:
03-08-2015
Ս.թ. օգոստոսի 5-ին, ժամը 14.00 -ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա հանրային քննարկում` «Կոշտ կենցաղային թափոնների կառավարման հիմնախնդիրները և լուծման հնարավոր ուղիները» թեմայով
17-07-2015
Հուլիսի 28-ին ժամը 12.00-ին տեղի կունենան <<Երևան Մոլ>> առևտրաժամանցային կենտրոնի <<Կինոթատրոն>> մասնաշենքի կառուցման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ
11-06-2015
2015թ-ի հունիսի 19-ին ժամը 11:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենան հանրային լսումներ և քննարկումներ` Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» ՊՀ-ի կողմից իրականացվելիք Ոռոգման Համակարգերի Արդիականացման Ծրագրի «Բնապահպանական և Սոցիալական Կառավարման Շրջանակ» (ԲՍԿՇ) փաստաթղթի վերաբերյալ…
29-04-2015
2015թ. մայիսի 6-ին, ժամը` 11:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում հասցե`( Չարենց 46), տեղի կունենա կլոր-սեղան Ամուլսարի ոսկեբեր քվարցների հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբեյալ
18-02-2015
Ս.թ. փետրվարի 20-ին, ժամը` 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա հանրային քննարկում` «Բլեքսթերզ էներջի Արմենիա» ՍՊԸ-ի կողմից 2015-2016 թթ. ընթացքում ՀՀ որոշ պայմանական տարածքներում իրականացվելիք նավթի և գազի երկրաբանական հետախուզական աշխատանքների և դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ…
11-11-2014
Հայաստանի թռչունների պահպանման միությունը (BirdLife Հայաստանում) հրավիրում է բոլորին մասնակցելու հասարակական քվեարկմանը, որի նպատակն է` ընտրել 2015 թվականը խորհրդանշող թռչնատեսակը…
19-09-2014
Սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին Երևանի Օրհուս կենտրոնում տեղի կունենա «Ի՞նչ գիտենք մենք մեր կողքին ապրող ազգերի մասին» խորագրով միջոցառում: Բանախոսներ Մամե Ամիրյանը (արևելագետ) և Բորիս Մուրազին (լրագրող) հետաքրքիր տեղեկություններ կհաղորդեն եզդիների մշակույթի և կրոնի մասին: